f

Անկախ

Փաշինյանը տեղյակ չէ, որ ՔՊ-ն որոշել է երաշխավորություն ներկայացնել Ալեն Սիմոնյանի հարսի եւ մյուսների համար


Պատգամավորների կողմից կար առաջարկ, նաեւ կային հանրային ազդակներ, նաեւ հաշվի է առնվել այն, որ կային որոշակի մեղմացուցիչ հանգամանքներ, հատկապես կանանց պարագայում՝ մանկահասակ երեխաներ ունենալու առումով: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով նրան, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը որոշել է «Սիներջի» ընկերության կալանավորված աշխատակիցների նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով երաշխավորություն ներկայացնել դատարան:

«Երեկ քննարկել ենք խմբակցության նիստում, դրական ենք տրամադրված։ միջնորդություն ներկայացնելու: Կարծում եմ՝ այսօր կներկայացնենք»,-ասաց նա:

Հարցին՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը լինելու հանգամա՞նքն է պատճառը, որ նման միջնորդություն են ուզում անել, Կոնջորյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, կանանց մասով կա մեղմացուցիչ հանգամանք: Խոսքը մանկահասակ երեխաների առկայությունն է: Աշոտ Հովհաննիսյանի մասով նաեւ քննարկման ժամանակ մտքեր են հնչել, որ նա իր ոլորտի բավական վաստակավոր անձնավորություն է եւ կարծում ենք՝  խափանման միջոցի փոփոխությունը չի ազդի քննության որակի վրա, ըստ էության, օրենսդրության սահմանած հնարավորություններից որոշել ենք, որ կարելի է այս անգամ օգտվել»:

Հարցին՝ նման միջնորդություն ներկայացնելու հարցը քննարկվե՞լ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ՔՊ խմբակցության ղեկավարը բացասական պատասխան տվեց:

Նշենք, որ Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով անցած շաբաթ ազատազրկվեցին նախարարության աշխատակիցներ ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։

Ըստ նախաքննության, գործը վերաբերում է պետական մրցույթի, որտեղ իրենց նախընտրելի ընկերության հաղթանակը ապահովելու համար նախարարության աշխատակիցներն անհնարին պայմաններ են ստեղծել հաղթողից եռակի ցածր գին առաջարկած մրցակցի համար։

Թեև, ըստ Քննչական կոմիտեի, հնարավոր էր այդ ծառայության համար վճարել 108 միլիոն դրամ, նախարարության մրցութային հանձնաժողովը նախապատվություն է տվել դրանից մոտ 300 միլիոն դրամ ավելի բարձր գին առաջարկած «Սիներջի» ընկերությանը։

Հայաստան Հայկ Կոնջորյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին