f

Անկախ

Միասնական տոմսային համակարգը կներդրվի սեպտեմբերից, երբ Երեւան կհասնեն 8.6 մետրանոց 171 նոր ավտոբուսները. փոխքաղաքապետ


Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագծի քննարկումը ավագանու փետրվարի 13-ի նիստի օրակարգում է, բաց ենք առաջարկների համար: Այդ մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

«Առաջին՝ ուզում եմ հստակ լինի, որ այս պահի դրությամբ նախագիծը ամսի 13-ի օրակարգում է ներառված, ոչ թե վաղը կայանալիք արտահերթ նիստի, և նախագիծը, ինչպես և բոլոր նախագծերը, դրվելու է շրջանառության մեջ այն տրամաբանությամբ, որ բաց ենք առաջարկների, քննարկումների, առանձին ասպեկտների, եթե ուշադրություն չենք դարձրել, դրանց վրա մեր ուշադրությունը հրավիրելու պատրաստակամությամբ:

 

 

Երկրորդ՝ նախագծի վերջնամասում նշված է, որ նախատեսվում է, որ այն ուժի մեջ մտնի 2024 թվականի սեպտեմբերին: Այն ժամկետի համար է նախատեսված, երբ մենք սպասում ենք 8.6 մետրանոց մոտավորապես 171 նոր ավտոբուսի ժամանելուն: Այս պահին ընթանում է մրցույթը:

Երրորդ՝ բացի այս որոշումից՝ մինչև համակարգի բուն իմպլեմենտացիան արդեն կհստակեցվեն նաև այն խմբերը, որոնց պետք է տրամադրվի արտոնություն. վճարից գուցե ազատելու, գուցե զեղչի տեսքով»,- ասաց Սուրեն Գրիգորյանը:

Փոխքաղաքապետի խոսքով, եթե ոչ 5 րոպե ինտերավալով, բայց մի շարք ուղեգրերում կբարելավեն ինտերվալները ու տրանսպորտի որակը. «Սակագնի բարձրացումը ենթադրում է, որ  ինչ-որ պահի մենք հասնելու ենք նրան, որ այլևս կողքից ֆինանսավորման անհրաժեշտություն չլինի, այդ կողքիցն էլ ես մեր տնից չեմ բերում, դա բոլորս ենք վճարում։

Միասնական տոմսային համակարգը, կարմիր գծերը, որոնք ուղղված են բեռնաթափմանը, որ բեռնաթափման պայմաններում տրանսպորտը ավելի շուտ հասնի, մի ամբողջական ռեֆորմի մի մասն են, որոնք ուղղված են հանրային տրանսպորտի բարելավմանը, ոչ թե ուղղակի բյուջեն լցնելուն»,- ասաց փոխքաղաքապետը։

Միասնական տոմսային համակարգի եւ նոր սակագների մասին առավել մանրամասն կարող ենք տեսնել այստեղ:

Երևանի քաղաքապետարան սակագներ հանրային տրանսպորտ Հայաստան Տեսանյութ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին