f

Անկախ

Երկու տարի անց պարզվում է՝ «Ֆլայ Արնա»-ն կանգնած է սնանկացման եզրին. Շուրջ 12 մլն դոլարը փոշիացել է. Թադևոս Ավետիսյան


2021 թվականի ավարտին պետական գրանցում ստացավ «Ֆլայ Արնա» ապրանքանիշով հայկական ազգային ավիաընկերությունը։ Օրվա իշխանավորները էլ բարձրագոչ և հեռուն գնացող նպատակներով ներկայացրեցին ներդրումային այս ծրագիրը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Պոպուլիստական այս բեմականացման մեկնարկը տրվեց ամենահարմար պահին՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում։ Առիթը բաց չթողեցին նորից խոստացան օտարերկրյա նոր ներդրումներ և նոր աշխատատեղեր, ավիափոխադրումների էժանացում, անվտանգային բազում խնդիրների լուծումներ և այլն։

Հիմա արդեն առավել պարզ է դառնում․ սա իշխանության անսահման պոպուլիզմի հերթական դոզան էր՝ քվեի դիմաց։

Իրականում, կառավարությունը 2021 թվականի հոկտեմբերին պետական բյուջեից հատկացրեց 4 միլիարդ 733 միլիոն դրամ՝ «Ֆլայ Արնա» նորաստեղծ ավիաընկերության բաժնետոմսերի 49 տոկոսի դիմաց։

Ի դեպ այս ներդրումն իրականացրել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ-ը):

Երկու տարի անց պարզվում է, որ «Ֆլայ Արնա» ընկերությունն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ, թռիչքներ չի իրականացնում և կանգնած է սնանկացման և գործունեությունը դադարեցնելու եզրին։

Այս ծրագրով պարծեցող, ամեն ինչ խոստացած և հերթական անգամ ձախողած պատասխանատուները պետք է հանրային կերպով և օր առաջ տան շուրջ 12 միլիոն ԱՄՆ դոլարի չափով պետական միջոցները փոշիացնելուն ուղղված, առնվազն հետևյալ հարցերի պատասխանները․

1․ Ինչ ծավալի չարաշահումներ են առկա պետական ներդրումային այս ծրագրում։

2․ Որքա՞ն է գնահատվում պետական բյուջեից հատկացված միջոցների կորուստը։

3․ Ովքե՞ր են այս ամենի կոնկրետ ձախողումները։

4․ Ընկերության գործունեության դադարեցումը ի՞նչ բացասական հետևանքներ կունենա ավիափոխադրումների շուկայում՝ ավիափոխադրումների գների թանկացում, մրցակցային իրավիճակի վատացում և այլն։

5․ Ձեր կողմից «բացումն արած» ներդրումային ծրագրերից կա՞ արդյոք գեթ մեկը, որը չի ունեցել կամ չի ունենալու նման ճակատագիր։

Թադևոս Ավետիսյան Ֆլայ Արմենիա Էյրվեյզ Հայաստան ՔՊ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին