f

Անկախ

Դիմում ենք Մարդու իրավունքների պաշտպանին՝ ահազանգի հետքերով ուսումնասիրություն կատարելու եւ արդյունքների մասին հանրությանը իրազեկելու պահանջով․ «Ազգային առաջընթաց»


Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր մամուլում եւ սոցցանցերում ահազանգ է տարածվել այն մասին, որ ՔՊ-ն իրավապահների միջոցով բռնաճնշումներ է գործադրում Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության որոշ անդամների նկատմամբ՝ ստիպելով նրանց վաղվա արտահերթ նիստում քվեարկել ըստ ՔՊ-ի ցանկության, այսինքն, ավագանու մանդատից զրկել Հայկ Մարությանին եւ ավագանու ընդդիմադիր մի քանի այլ անդամների։

Այս ահազանգի կապակցությամբ հայտարարում ենք հետեւյալը․

- Երեւանի ավագանու վերջին ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո «Ազգային առաջընթաց» խմբակցությունը եւ նրա լիդեր Հայկ Մարությանը հստակ հայտարարել են իրենց գերնպատակը՝ թույլ չտալ քաղաքապետարանում ՔՊ իշխանության վերարտադրությունը։ Ցավոք, այդ նպատակին հնարավոր չի եղել հասնել՝ «Հանրային ձայն» խմբակցության գործողությունների պատճառով,

- ԱԱԿ խմբակցությունը առաջին իսկ օրվանից մինչեւ օրս որդեգրել է հստակ դիրքորոշում՝ թույլ չտալ, որպեսզի ՔՊ-ի եւ նրա արբանյակների իշխանությունը անցկացնի մայրաքաղաքի համար վնասակար իր որոշումները։ Ցավոք, կրկին ընդդիմադիր որոշ գործընկերների գործողությունների պատճառով ոչ միշտ է հաջողվել դա անել,

ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ,

ծայրահեղ անընդունելի ենք համարում որեւէ ուժի եւ անձի հանդեպ քաղաքական հալածանքները, այս կամ այն կերպով ավագանու անդամի քվեարկության վրա ազդելու հարկադրանքը։ Այս առումով հիշեցնում ենք, որ նմանատիպ ճնշումների մասին ահազանգներ եղել են նաեւ 2021-ի դեկտեմբերին, երբ ՔՊ-ն ձգտում էր ամեն գնով քաղաքապետի պաշտոնից հեռացնել Հայկ Մարությանին։ Ինչպես նաեւ, արդեն այս գումարման ավագանու կարճատեւ աշխատանքի ընթացքում ՔՊ-ն տարբեր տեսակի ճնշումների է դիմել ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցությունների անդամների դեմ եւս՝ տարատեսակ կամայականություններից սկսած՝ մինչեւ քաղաքապետարանի միջանցքում ՔՊ-ական թաղապետերի կազմակերպած խայտառակ ծեծկռտուքը։

Ուստի, իրավապահներից ակնկալում ենք «Հանրային ձայն» խմբակցության անդամների դեմ բռնաճնշումների մասին այսօրվա ահազանգի վերաբերյալ հստակ պարզաբանումներ տալ։

Դիմում ենք Մարդու իրավունքների պաշտպանին՝ ահազանգի հետքերով ուսումնասիրություն կատարելու եւ արդյունքների մասին հանրությանը իրազեկելու պահանջով։

Հանրությանը տեղեկացնում ենք նաեւ, որ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցելու փետրվարի 7-ի արտահերթ նիստին եւ քաղաքապետարանում է լինելու միայն հանրության հետ (այդ թվում՝ մամուլի միջոցով) շփվելու նպատակով։

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցություն»։

Ազգային առաջընթաց հայտարարություն Երևանի քաղաքապետարան Հանրային ձայն Հայաստան Հայկ Մարության ՖԲ Գրառում

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին