Լիտվայի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն առաջարկել է փակել Բելառուսի հետ սահմանին գտնվող «Լավորիշկես» և «Ռայգարդաս» անցակետերը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գերատեսչության կայքում տեղադրված հայտարարությունը:
«Լիտվայի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին կից Ազգային անվտանգության հանձնաժողովն առաջարկում է սահմանափակել ապրանքների, տրանսպորտի և մարդկանց տեղաշարժը Լիտվա-Բելառուսական պետական սահմանով «Լավորիշկես» և «Ռայգարդաս» սահմանային անցակետերում», - ասվում է հայտարարությունում: