f

Անկախ

«Այդքան մարդու քվե եք ստացել, գործի չեք գալիս»․ փոխքաղաքապետի ելույթի ընթացքում կրքերը բորբքովեցին


Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցություններն այդպես էլ իրենց մեջ ուժ չգտան հաշվի նստելու ժողովրդի քվեի հետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստին իր արտահերթ ելույթի ընթացում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Նշենք, որ նիստի օրակարգում է Երեւանի ավագանու 5 անդամների լիազորությունները դադարեցնելու մասին հարցն է: Հիմնավորումը ավագանու նիստերի կեսից ավելիին բացակայություններն են: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ավագանու հետեւյալ անդամներին. Նարինե Հայրապետյանին («Մայր Հայաստան»), Հայկ Մարությանին  («Ազգային առաջընթաց»), Սոննա Աղեկյանին («Մայր Հայաստան»), Գեւորգ Ստեփանյանին («Մայր Հայաստան»), Զարուհի Փոստանջյանին («Մայր Հայաստան»)։

«Տեղի է ունենում շատ պարզ գործընթաց, որը մեր ընդդիմադիր գործընկերները ջանք չեն խնայում, որպեսզի շատ բարդացնեն, եւ այլ աստառ տան դրան։ 2023 թվականին տեղի ունեցած ընտրություններին բոլոր քաղաքական ուժերը մասնակցում էին ցանկությամբ՝ ստանձնել քաղաքային իշխանությունը։ Հիմա այնպես ստացվեց, որ մեր քաղաքացիները ազատ եւ թափանցիկ ընտրությունների պայմաններում ոչ մի ուժի այնքան քվե չտվեցին, որ միանձնյա ստանձնի իշխանությունը։ Մենք եւ «Հանրապետություն» խմբակցությունը կոալիցիա կազմեցինք, եւ առաջադրեցինք քաղաքապետի մեր թեկնածուին։ «Ազգային առաջընթացը» եւ «Մայր Հայաստանը» այդպես էլ իրենց մեջ ուժ չգտան հաշվի նստելու ժողովրդի քվեի հետ։ Ասացինք՝ եկեք աշխատենք, չէ որ չէ, բոյկոտ, բոյկոտ, այո, բոյկոտը քաղաքական պայքարի ձեւ է, բայց ոչ հիմնական ձեւ։ Արդյունքում ավագանիում կան մարդիկ, որ ասում են՝ այս մարմինը պետք է չաշխատի, եւ կան մարդիկ, որոնք ասում են՝ այս մարմինը պետք է աշխատի»,- նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունը՝ որպես Երեւան քաղաքի պատասխանատու, պարտավոր է հետեւել ոչ թե նրան, որ իրենց սիրեն կամ չսիրեն, այլ պարտավոր է ամեն ինչ անել, որ այդ մարմինն աշխատի։

«Երբ ասում եք՝ մեր ընտրողներին անարգում եք, այսինքն՝ այդքան մարդու քվե եք ստացել, գործի չեք գալիս»,- նշեց նա։

Փոխքաղաքապետի ելույթի ընթացքում ավագանիում կրքերը բորբոքվեցին, «Ազգային առաջընթաց»-ի անդամ Գրիգոր Երիցյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Գրիգորյանը հիմա ելույթ ունենում, այժմ ավագանու անդամների ելույթներն են, քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ Գրիգորյանը արտահերթ ելույթով է հանդես գալիս։

«Որ ասում եք՝ լռեցնել, ընկալո՞ւմ եք, որ լռեցնում են այն մարդուն, ով խոսում է, եթե դուք նիստին չեք գալիս, ելույթ չեք ունենում, ձեզ ինչի՞ համար պիտի լռեցնենք։ Ձեր ֆրակցիայի անդամներ Հայկ Գրիգորյանը, Իզաբելլա Աբգարյանը, Արամ Թորոսյանը, Գրիգոր Երիցյանը չեն խոսում, եթե ուզում ենք լռեցնել, այդ մարդիկ ձեզնից շատ ավելի անգամ են եկել նիստերին, ավելի երկար ժամանակով, ձեր ասած՝ 10 տոկոսից դուրս տարբեր քննարկումների ենք մասնակցել, շատ ավելի են մեզ քննադատում, իսկ դուք ինչ եք անում, ստատուս եք գրում, եւ հարցազրույց եք տալիս, առանց ավագանու մանդատի էլ ստատուս կգրեք եւ հարցազրույց կտաք»,- իր խոսքում նշեց Սուրեն Գրիգորյանը։

Հայաստան Սուրեն Գրիգորյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին