f

Անկախ

Ճիշտն ասած, տիկին Խաչատրյանի համար ոտանավոր էի գրել. Մեսրոպ Մանուկյանը կոչ արեց իրեն եւս զրկել մանդատից


Պահանջ քաղաքապետին, թույլ չտալ, որ ավագանու անդամները նստած տեղից ռեպլիկներ անեն. համբերությունը սահման ունի, իսկ պատասխանը կլինի շատ կոշտ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Մեսրոպ Մանուկյանը:

Մինչև բուն ելույթին անցնելը նա նաև տեղեկացրեց, որ տիկին Խաչատրյանի համար ոտանավոր է գրել, բայց կպահի ու հաջորդ անգամ կկարդա։

Նա ավագանու ՔՊ-ական անդամներին դիմեց իրեն մանդատից զրկելու խնդրանքով, քանի որ ընդդիմադիրների ոչ մի խորհուրդ, հորդոր, առաջարկ հաշվի չի առնվում։

«Պարոն Գրիգորյան, շնորհավորում եմ ձեզ, քանի որ քաղաքը դատարկվել է, ոչ մի խցանում չկա։ Բայց այդ ամեն ինչի ամփոփումը լինելու է տարվա վերջին։ առաջարկել եմ բազում լուծումներ, որոնց արդյունքում կլուծվեր քաղաքի բեռնաթափման խնդիրը։ Խնագարում եմ ձեզ, հեռացրեք»,-ասաց Մանուկյանը։

Նա նշեց, շատ դեպքերում  իր անձնական միջոցների հաշվին առաջարկների փաթեթ է կազմում, ներկայացնում, սակայն անտեսվում է։

«Բոյկոտ արել եմ, էլի եմ անելու»,-ասաց Մեսրոպ Մանուկյանը։

Նրա ելութի ավարտին մի քանի ծափահարություններ հնչեցին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևան քաղաքի ավագանու այսօրվա արտահերթ նիստի օրակարգում է Երեւանի ավագանու 5 անդամների լիազորությունները դադարեցնելու մասին հարցն է:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է ավագանու հետեւյալ անդամներին.

Նարինե Հայրապետյան («Մայր Հայաստան»)

Հայկ Մարության  («Ազգային առաջընթաց»)

Սոննա Աղեկյան («Մայր Հայաստան»)

Գևորգ Ստեփանյան («Մայր Հայաստան»)

Զարուհի Փոստանջյան («Մայր Հայաստան»)

Այս պահին արդեն Նաիրնե Հայրապետյանի եւ Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցվել են: Մյուսների հարցը դեռ քննարկվում է:

Նշենք, որ ավագանու նիստին քվորումի համար պետք է առնվազն 33 ձայն: Իշխանական կոալիցիան ունի 32 ձայն:  Այսօրվա նիստին իշխող կոալիցիայից բացի մասնակցեցին նաեւ «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամներ, ինչը թույլ տվեց, որ նիստը կայանա:

Ավելի ուշ նիստին ներկայացան «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները:

Հայաստան Մեսրոպ Մանուկյան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին