f

Անկախ

ՀՀ-ում կալանքի իրավունքը վերածվել է պատժիչ գործիքի, իմ գաղափարակից շատ ընկերներ բանտերում են. Լիլիթ Գալստյան


Ես շատ կուզենայի, որ մենք չունենայինք այն իրականությունը, որի դեպքում դատական համակարգը Հայաստանում ամենացածր վարկանիշն ունեցող ինստիտուտն է, որովհետև դրան վերաբերում եմ ոչ միայն որպես առանձին համակարգի, այլ իշխանության կարևորագույն ճյուղերից մեկի։ Այս մասին այսօր` փետրվարի 8-ին,  ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը

«Ես այս խնդրին նայում եմ ոչ թե այսօրվա իշխանության դիրքերից, այլ Հայաստան պետության հեղինակության դիրքերից։ Ինչպե՞ս անել, որ բարձրացնենք հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ և փորձենք հերքել այն հաստատումը, որ դատական համակարգն այսօր վերածվել է տեռորի գործիքի՝ հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցողների և ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ։ Մեր փողոցային պայքարի, միտինգների արդյունքում իմ տասնյակ գաղափարական ընկերները հայտնվեցին բանտերում ու կալանքի վայրերում սոսկ իրենց գաղափարական համոզմունքների համար։ Ըստ էության՝ մենք ունենք մի իրականություն, երբ կալանքի իրավունքը վերածվել է Հայաստանում ֆետիշի ու պատժիչ գործիքի», - նշեց պատգամավորը։

Անդրադառնալով միջազգային դատարաններում Հայաստանի դեմ ներկայացվող հայտերին՝ Գալստյանն ընդգծեց, որ հարկավոր է համապատասխան պատասխանատվության ինստիտուտ որդեգրել այն դատավորների նկատմամբ, որոնց սխալ վճիռները ճակատագրական են եղել թե՛ ՀՀ քաղաքացիների համար, թե՛ Հայաստանի հեղինակության։

Միևնույն ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ չի ուզում եմ, որ այս ելույթը հասցեագրվի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուներին կամ պիտակվի որպես վրեժխնդրության ակտ այն դատավորների կամ դատական համակարգի նկատմամբ, որը լծվել է իշխանության ծառայությանն ու վերածվել ահաբեկչության գործիքի։

«Ուզում եմ խոսքս ավարտել համոզումով ու հույսով, որ այնուամենայնիվ արդարադատության, ազատ ընտրության, անկաշառ ու անկախ դատական համակարգի մասին այն խոստումները, որով այսօրվա քաղաքական իշխանությունը եկավ իշխանության, իրապես համապատասխանի իրականությանը, և, ամենակարևորը, դատական համակարգը չվերածվի գործիքի, որը Հայաստանում ամրագրում է քաղաքական հալածյալների ինստիտուտը, որը, ըստ էության, քաղաքական նկատառումնով դատապարտված մի շարք իմ գործընկերներին, բարեկամներին ու ինձ դրդում է նրանց վերավերվել որպես քաղաքական բանտարկյալների», - եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը՝ շեշտելով, որ այդ ամենին նայում է ՀՀ-ի հեղինակության դիրքերից։

Հայաստան Լիլիթ Գալստյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին