f

Անկախ

«Սևան ազգային պարկի» աշխատակիցների նկատմամբ բռնության գործով 5 մեղադրյալներից 4-ը կալանքի տակ են. Գոռ Աբրահամյան


Տարածվող տեղեկատվությունը, որ 2023թ․ դեկտեմբերի 19-ին Սևանա լճում մի խումբ անձանց կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ծառայողական գործունեությանը բռնության զուգորդմամբ խոչընդոտելու, խուլիգանության դեպքի վերաբերյալ վարույթով որպես մեղադրյալ անցնող անձանցից միայն մեկն է անազատության մեջ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔԿ նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Նշված վարույթով քրեական հետապնդում է հարուցված 5 անձանց նկատմամբ, որոնցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և նրանք կալանավորված են։ Մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքի խափանման միջոցը։

Հ․Գ․ Բարեխղճությունը ենթադրում է տեղեկատվություն հրապարակելուց առաջ նախ կատարել անհրաժեշտ ճշտումներ։ Համենայնդեպս փաստերի ստուգման ոսկե կանոններից մեկը հենց դա է։

Գուցե այդ դեպքում նույն բարեխղճությունը թույլ չտար սխալ տեղեկատվության հիման վրա անպատեհ և անհիմն որակումներ տալ իրավասու մարմիններին»,- նշել է Աբրահամյանը:

Նշենք, որ այսօր  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էր գրառում արել եւ տեսանյութ հրապարակել. «Գիտե՞ք ինչու Սևանա լճում ձկնորսության տուրքը չեն վճարում (այսօր Նիկոլ Փաշինյանը դա հարցնում էր Հակոբ Սիմիդյանին)։ Որովհետև Սևան ազգային պարկի նավը գրոհած ու աշխատակիցներին ծեծած այս անձանցից միայն մեկն է այժմ անազատության մեջ»,- գրել էր նա:

Հայաստան Գոռ Աբրահամյան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ավելին
Ավելին