Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Եվրոպայի առաջնությունից առաջ, որը տեղի է ունենալու փետրվարի 12-18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում:
Փետրվարրի 8-ին հավաքականն անցկացրեց բաց մարզում, որի ընթացքում գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղիանյանը հայտարարեց Եվրոպայի առաջնության մասնակից կազմը:
Թիմի կազմում ընդգրկվել են Արսեն Հարությունյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Արման Ադրեասյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուժեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) եւ Մարտին Սիմոնյանը (125կգ):
Ազատ ոճային ըմբիշները մրցավայր կմեկնեն փետրվարի 14-ին: