Չինաստանն ու Ռուսաստանը նախկինում միասին բազմաթիվ մարտահրավերների են բախվել։ Այս մասին չինական Ամանորի նախաշեմին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը։
Նա նշել է, որ չին-ռուսական հարաբերություններին ապագայում զարգացման նոր հնարավորություններ են սպասվում։
Սի Ցզինպինը հավելել է, որ իր և Պուտինի համար բարի ավանդույթ է դարձել չինական Նոր տարվա կապակցությամբ շնորհավորանքներ փոխանակելը և երկկողմ հարաբերությունների զարգացման ձեռքբերումները վերանայելը, հայտնում է Xinhua-ն։