f

Անկախ

Լեհաստանը մտադիր է ամրապնդել Բելառուսի հետ սահմանի պաշտպանիչ պատը


Լեհաստանի ներքին գործերի նախարարությունը սահմանապահ ծառայության հետ համատեղ մտադիր է ամրապնդել լեհ-բելառուսական սահմանի պաշտպանիչ պատը։ Այս մասին TVP հեռուստաալիքին հայտնել է Լեհաստանի ՆԳՆ ղեկավար Մարչին Կերվինսկին։

«Սահմանապահների հրամանատարի հետ մենք լուծումներ ենք մշակում, որոնք կամրապնդեն լեհ-բելառուսական սահմանին գտնվող պատը»,- ասել է նա։

Նախարարը չի համաձայնվել հաղորդավարի այն պնդման հետ, թե այս պատը ներկայումս «մաղի պես ծակ է», բայց խոստովանել է, որ այն հաղթահարելու հաջող փորձեր են տեղի ունենում։ «Խնդրում եմ, հիշեք, թե ինչ են ասել «Իրավունք և արդարություն» կուսակցության (Լեհաստանի նախկին իշխող կուսակցություն) քաղաքական գործիչներն այն մասին, որ ոչ մի անօրինական միգրանտ չի հաղթահարի այս պատը։ Հետո, սակայն, պարզվեց, որ նման դեպքերը շատ են»,- ասել է Կերվինսկին։

Նա պատի հիմնական թերությունն անվանել է ալյումինից պատրաստված «ձողերը իրարից բաժանելու» հնարավորությունը և առաջարկել, որ վանդակաճաղերը կարելի է ամրացնել «հատուկ սեղմակներով»։ Ըստ լեհ սահմանապահների՝ ապօրինի միգրանտները սովորական մեքենաներքվ հրել են ճաղավանդակները և առաջացած ճեղքերով մտել Լեհաստանի տարածք։

Պաշտպանիչ պատի կառուցումն ավարտվել է 2022 թվականին։ Նրա երկարությունը կազմում է 186 կմ, բարձրությունը՝ 5,5 մ, արգելապատնեշի վերին մասը ծածկված էր փշալարով և համալրված հարյուրավոր տեսախցիկներով, լուսարձակներով և շարժման սենսորներով։ 2023 թվականին անօրինական միգրանտների կողմից Լեհաստան մուտք գործելու շուրջ 26 հազար փորձ է գրանցվել։ Դեկտեմբերից այդ թիվը զգալիորեն նվազել է։

Լեհաստան Աշխարհում Բելառուս

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին