Այո, ինչ-որ մեկը փորձել է տանս առջև կանգնած մեքենաս հրկիզել (վառելիքը լցրել է թափարգելի` բամպեռի վրա ու այրել): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Նա նաեւ հավելել է. «Մեքենաս ԿԱՍԿՈ ապահովագրություն ունի, այրվել է միայն թափարգելը, գույքային վնասը ինձ չի անհանգստացնում,
Այո, հետքերը տանում են դեպի Ղարաբաղի ուժայինների կոռուպցիոն շրջանակներ, որոնց վերջերս ցավեցնելու առիթներ ունեցել ենք և որոնք փորձում են նման բարքեր բերեն Հայաստան (Սիվիլնեթի ծեծված լրագրողը վկա)
Տանս առջև մեքենաս հրկիզելու փորձ անողների բախտը կբերի, եթե առաջինն իրենց Ոստիկանությունը գտնի: