f

Անկախ

Հայաստանը պետք է հեռահավասար հարաբերություններ պահի բոլոր ուժային կենտրոնների հետ. Ռուբեն Կարապետյան


 

Մենք հայտնվել ենք մի այնպիսի գոյութենական ճգնաժամի մեջ, որի վերաիմաստավորելը շատ կարեւոր է, որ ելքերը կարողանանք գտնել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, «Հայաստանի հեռանկարը նոր տարածաշրջանում» խորագրով քննարկման ժամանակ նշեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը:

«Մենք կարող ենք այդ նարատիվը տանել՝ առանցին անհատների, քաղաքական անձերի, կուսակցությունների, նախկինների, ներկաների, բայց դա մեզ ոչ մի տեղ չի տանելու: Իզուր էներգիա ենք վատնում: Պետք է հասկանանք, որ Հայաստանի պետականության համար պետք է տեսիլ, այդ տեսիլը բերող մարդիկ են պետք, որ այս խորքային ճգնաժամից հանեն երկիրը:

Տեսիլի բացակայությունը ավելի շատ գալիս է մեր մտածելակերպից, քան գիտելիքի պակասից: Իսկ որտե՞ղ է մեր մտածելակերպը. Մենք անընդհատ խոսում ենք աշխարհաքաղաքականությունից, տարբեր միություններից, բայց այդտեղ մենք չկանք, Հայաստանը չկա, հայությունը չկա,  հայկական շահը չկա: Կա ռուսական շահ, կա ամերիկյան, կա թուրքական շատ ընդգծված շահ, բայց որտե՞ղ է հայկական շահը:

Մենք պետք է կարողանանք դնել հայկական պետության ձեւավորման, վերածննդի հարցը: Հարցը 4-րդ հանրապետության մեջ չի, հարցը նոր Հայաստանի մեջ է, այն Հայաստանի, որը կկարողանա իր մեջ ուժ գտնել, սառը դատելով, առանց կուսակցական, խմբակային շահերի նայել իր անցած ճանապարհին:

Էս պառակտված, բաժանված հասարակության մեջ մենք էլի հայկականը չենք փնտրում, չենք առաջարկում: Այո, արտաքին քաղաքականությունը սկսվում է տանը, այդ փոխկապակցվածությունը Հայաստանի դեպքում շատ ակնհայտ է:

Հիմա ինչպե՞ս մենք կարող ենք արտաքին քաղաքականության մեջ, մեր  տեսիլի մեջ ձերբազատվենք այդ մետություններից՝ փորձելով առաջին հերթին մաքրել մեր տունը: Փոփոխությունները  դրսում կսկսվեն այն ժամանակ, երբ մենք ուժեղ տուն ունենանք»,-ասաց Կարապետյանը:

Նա նկատեց, որ այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակն էլ մենք չենք կարողանում գնահատել. «Հիմա ամենակարեւորը՝ ինչ անելն է, ինչ ձեւով մեր տունը մաքրել, ինչ հենքի վրա, ինչ ռազմավարությամբ, ինչ տեսիլի հիմքով, ինչ ազգային գաղափարախոսությամբ: Ո՞րն է լինելու մեր ռազմավարությունը, հայեցակարգերը:

Մեր թուլությունը նաեւ գալիս է դրսի չճանաչողությունից: Ռուս-թուրքական մեղրամիսը չի սկսվել երեկ կամ այսօր, սկսվել է վաղուց: Մենք չէինք կարողանում գիտակցել, որ Վրաստանում հեղափոխությունից հետո շատ բան է փոխվել, չէինք կարողանում հասկանալ, որ երբ աշխարհն ասում է՝ ստատուս քվոն անընդունելի է, սա նշանակում է, որ եթե ստատուս քվոյի փոփոխության հարցը չես լուծում, լինում է պատերազմ: Մենք ունեցանք պատերազմ 2016 եւ ունեցանք 2020-ին: Մենք կարո՞ղ էինք նախապատրաստվել գոնե այդ պատերազմին, Իհարկե կարող էինք»,- ընդգծեց դեսպանը:

Նա նկատեց, որ այսօր աշխարհակարգ է փոխվում եւ ոչ ոք չի կարող ասել, թե այն վերջնական ինչ տեսք կունենա. «Սովորաբար փոթորկալից ծովում նավը խարիսխ չի նետում, շարունակում է լողալ, որովհետեւ խարիսխ նետելու դեպքում նավը կոտրվում է: Ու հարցն այն չէ՝ էս մի միությունն է լավ, թե էն մեկը: Հիմա մենք փոխանակ էլի ընկնենք էդ մետությունների գիրկը, թե որ աշխարհաքաղաքական ընտրությունը կկատարենք, պետք է հասկանանք, որ մեզ համար մի ընտրություն կա՝ Հայաստանի պետությունը եւ հայ ժողովուրդը: Ուրիշ ընտրություն չի կարող լինել:

Մենք պետք է հասկանանք, որ աշխարհը կարող է գնում է երկբեւեռության: Հայաստանն իր իրական բարեկամներին այսօր պետք է ներկայացնի իր հայկական օրակարգը, եւ ասի՝ ինձ ժամանակ է  պետք իմ տունը մաքրելու համար: Սա ես կոչում եմ հեռահավասար հարաբերություններ բոլոր ուժային կենտրոնների հետ: Սա կարեւոր մոտեցում է, որովհետեւ արագ վազելով մի տեղաշորից մյուսը հարցը չենք լուծի: Ոչ էլ կլուծեք նույն տեղաշորի մեջ մնալով»,- հայտարարեց Ռուբեն Կարապետյանը:

Ռուբեն Կարապետյան արտաքին քաղաքականություն Հայաստան

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հիշենք, որ սկզբից պետք է սկսենք. Տարոն Սիմոնյան
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ավելին
Ավելին