f

Անկախ

Բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների համար կրկին կկազմակերպվի կամավոր ատեստավորում


Ատեստավորումն իրականացվում է գրավոր եղանակով՝ բոլոր առարկաներից:

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների համար հայտարարում է կամավոր ատեստավորման նոր գործընթաց: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

«Կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում 2024 թվականի փետրվարի 12-ից մինչև փետրվարի 21-ը` ժամը 24:00-ը ներառյալ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հայտը ներկայացնելուց հետո մասնակիցը կստանա հաղորդագրություն հայտն ընդունված լինելու վերաբերյալ:

Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը,

2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը). չաշխատողի դեպքում տվյալ նշումը չի արվում,

3) առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել,

4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

5) անձի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը,

6) կրթությունը հավաստող փաստաթուղթը:

Ատեստավորումն իրականացվում է գրավոր եղանակով՝ բոլոր առարկաներից:

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների դասվարների համար թեստերը կարող են կազմվել ռուսերենով:

Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։

Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո հնարավոր չի լինի հայտ ներկայացնել, քանի որ էլեկտրոնային համակարգում նշման հնարավորությունը փակվելու է:

Հիշեցնենք, որ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները կամավոր ատեստավորման ևս մեկ հնարավորություն են ունեցել 2023 թվականին:

Նշենք, որ միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից, պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում ԿԳՄՍՆ շենքի դիմաց։ Հունվարի 9–ին մասնագետների պահանջները լսելու համար նրանցից 3-ին ընդունել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա խոստացել էր միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին աջակցել բարձրագույն կրթություն ստանալու կամ ցանկության դեպքում այլ աշխատանքի տեղավորվելու հարցում։

ատեստավորում ուսուցիչներ Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին