f

Անկախ

Յուրաքանչյուր մեկ կտոր հողի համար պատրաստ եմ ցանկացած գործողության․ Գրիգորի Գրիգորյան


«Անչափ վատ եմ վերաբերում այն երևույթին, երբ ուզում են դպրոցներից հանել փառքի կամ մեր հերոսներին նվիրված անկյունները»,-այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ  նախագահ Գրիգորի Գրիգորյանը։

«Հերոսների նկարները հանելով, պատմության գիրքը կամ Սահմանադրություն փոխելով  ոչնչացնում ենք  ինքնարժեքները։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ Հայաստանի հանրապետությունը կորցնելու վտանգի առջև ենք կանգնած։ Այս իշխանությունները հենց դա էլ իրականացնում են, որպեսզի վաղը, մյուս օրը պետական մակարդակով իրենց դեմ՝ որպես ազգի դավաճանների, չկարողանա դատական գործընթացներ սկսել։ Կոչնչացնեն երկիրը, փողերը կվերցնեն ու գնան այլ երկրներում աղայավարի կապրեն։ Թեպետ չեն կարող ապրել, քանի որ հայ վրիժառուների ձեռքերն իրենց էլ կհասնի»,-ասաց նա։

Ազատամարտիկը կարծում է, որ իրավիճակն օրհասական է,քանի որ կանգնել ենք Հայաստանը կկորցնելու վտանգի առջև։

«Ելքն ազգային միասնության և վճռական գործողությունների մեջ է։ Պատրաստ եմ ցանկացած ազգային մտածելակերպով մարդկանց միանալ ՝ հանուն Հայրենիքի։ Յուրաքանչյուր  մեկ կտոր հողի համար պատրաստ եմ ցանկացած գործողության, միայն թե ազգս փրկվի։ Չեմ ասում,թե պատրաստ եմ զոհվելու, ես ուզում եմ պայքարել ու հաղթել, նաև վայելել իմ հաղթանակը»,- հավելեց Գրիգորյանը։

Դիտարկմանը,թե արդյո՞ք հիմա հասարակությունը կկանգնի ոտքի՝ ընդդիմանալով գործող իշխանության քայլերին, Գրիգորյանը պատասխանեց․

«Այստեղ խնդիրը ժողովրդի մեջ չէ, այստեղ ազգային համախմբում է պետք ։ Ժողովրդի գլուխն այնքան են լվացել ու փողով առել, որ շատերը դարձել են «տաքսու շոֆեր»։ Կան հայրենասերներ մարդիկ, օրական մեկին տանում փակում են բերդում, մյուսը սրտի կաթվածից է մահանում, կամ էլ  գլուխն են ուտում»։

Ամեն դեպքում, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ  նախագահն այն համոզմանն է, որ Հայաստանի իշխանությունների փոփոխությունը կարող է  զսպել Ադրբեջանին։

«Ադրբեջանն իրենից բան չներկայացնող երկիր է։ Մենք, երբ ցանկանանք, կարող ենք զսպել ու  «չափալախելով» անցնել։ Պարզապես այդ «չափալախողներն» այսօր նստած չեն երկրի ղեկավար աթոռներին։ Երբ մենք էին «չափալախում», ադրբեջանցիները փախնում էին։ Ադրբեջանին ցանկացած ժամանակ կարող ենք զսպել, բռունցքով խփել Ադրբեջանի գլխին ու Ղարաբաղն ազատագրել»,- կարծում է ազատամարտիկը։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ըստ Գրիգորյանի Թուրքիան բացահայտ առճակատման չի գնա Հայաստանի դեմ։

«Այո, Թուրքիան կարող է Ադրբեջանին օգնել, ինչպես 44-օրյայի ժամանակ։Մենք տեսանք, թե ինչ կատարվեց։ Նրանք պլանավորել էին Ղարաբաղը 5-7 օրում գրավել, բայց պատերազմը տևեց 44 օր, այն էլ Արցախի միայն 10 տոկոսն էին գրավել, մնացածը միայն դավաճանական հիմունքներով է հանձնվել։

Թուրքիան էլ, Իսրայելն էլ, Պաղեստինն էլ միացան Ադրբեջանին ու 44 օր չկարողացան հայ զինվորի ոգին կոտրել։ Հայ զինվորի ոգին կոտրվեց մեր ներսում, ներքին   դավաճանության արդյունքում»,- հավելեց նա։  

 

Գրիգորի Գրիգորյան Իշխանափոխություն 44-օրյա պատերազմ Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին