f

Անկախ

ԲԴԽ-ի տեսանյութը բացահայտ «մեսիջ է»՝ այլ գործերով ապագա դատական ակտերի հետ կապված. Թաթոյան


ԲԴԽ-ի այսօրվա տեսանյութն ակնհայտ անօրինական միջամտություն է կոնկրետ գործերով դատական վարույթներին ու դատավորների լիազորություններին: Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ակնհայտ է, որ այդ քայլը համաձայնեցված է քաղաքական բարձրագույն մակարդակում կամ քաղաքական հանձնարարության արդյունք է և պատրաստվել է ԲԴԽ-ի անմիջական վերահսկողությամբ:

Տեղի է ունեցել Սահմանադրության և Հայաստանի միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում. շրջանցելով օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգերը` դատական վարույթում գտնվող կոնկրետ գործերով ինչ-որ անհասկանալի «հետազոտությունների» հիման վրա մի խումբ դատավորներ հռչակվել են մեղավոր, իսկ մեկ այլ խումբ` արդարացված:

Հետն էլ ԲԴԽ-ի` տեսանյութի իրական հեղինակներն իրենց «ապահովագրել» են ու հայտարարել, թե հեղինակը Դատական դեպարտամենտն է, և սա այն դեպքում, երբ ակնհայտ է, որ իրական հեղինակը Բարձրագույն դատական խորհուրդն է: Այսինքն` մարմին, որը Սահմանադրությամբ լիազորված է կարգապահական տույժի ենթարկելու դատավորներին:

Քաղաքական իշխանությանը հաճոյանալու համար ԲԴԽ-ն վերցրել է միայն քաղաքական իշխանությանն ընդդիմադիր գործիչների գործեր, իսկ գովեստի է արժանացրել իշխանության պաշտպանության տակ գտնվող դատավորներին:

Պարզ է, որ սա նաև բացահայտ «մեսիջ է»՝ այլ գործերով ապագա դատական ակտերի հետ կապված.

դատարանների անկախությունը երաշխավորելու սահմանադրական առաքելության փոխարեն, ԲԴԽ-ն դատավորներին կզոհաբերի քաղաքական իշխանության համար, եթե չցուցաբերվի այդ իշխանությանն անհրաժեշտ վարքագիծ:

Եթե անգամ տեսանյութը պատրաստեր Դատական դեպարտամենտը, ապա հաշվի առնելով, որ այդ մարմնի որևէ աշխատակից չունի տեսանյութի գնահատականները տալու իրավունք, այն պատրաստած աշխատակիցները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Այնպես որ Դատական դեպարտամենտի աշխատակիցները, [հրապարակային] արդարացումների փոխարեն, թե իբր տեսանյութն իրենք են պատրաստել, պետք է նկատի ունենան, որ ԲԴԽ-ն իրենց օգտագործել է, և նրանք թույլ են տվել օրենքի կոպիտ խախտում»,- գրել է նա:

ԲԴԽ Արման Թաթոյան Դատարան Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին