f

Անկախ

Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցով դիմումը ՍԴ-ում մոռացության է մատնվել․ զեկուցող դատավորը զբաղված է ՄԻԵԴ տեղափոխվելու երազանքով


Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը շարունակում է մնալ առկախված։ Շուրջ երկու տարի ՍԴ վարույթում գտնվող գործով որոշում առ այս պահը չի կայացվել, ասել է թե՝ գործը տեղադրել են դարակներից մեկում և մոռացել գոյության մասին։

Հիշեցնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020թ. ապրիլի 16-ին և ուժի մեջ մտել նույն տարվա մայիսի 23-ին: Մասնագիտական հանրությունը բազմիցս մտահոգություններ է հայտնել օրենքի առնչությամբ՝ վիճարկելով դրա սահմանադրականության հարցը։ Արդյունքում, ԱԺ ընդդիմադիր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննվում է ՍԴ-ում։

ՍԴ-ն 2022թ․ հուլիսի 8-ին աշխատակարգային որոշում էր կայացրել՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Վենետիկի Հանձնաժողով դիմելու մասին և կասեցրել էր վարույթը։ Նշենք, որ ՍԴ-ն չորս հարց է հղել Վենետիկի հանձնաժողովին, որոնց վերաբերյալ էլ ստացել է պատասխան, սակայն պատգամավորների բարձրացրած հարցերը, օրինակ, դատախազության լիազորությունների համատեքստում, չի բարձրացվել ՍԴ-ի կողմից։ Ավելին, բարձրացված հարցերի շուրջ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո էլ ՍԴ-ն դեռևս չի քննում գործը։ 2023թ․ հուլիսի 7-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ որոշել է վերսկսել վարույթը, ապա՝ նույն օրը մեկ այլ որոշմամբ՝ կրկին կասեցրել վարույթը։ Այս անգամ ՍԴ-ն հարցեր է ուղղել ՀՀ գլխավոր դատախազությանը, որոնց պատասխանը ստանալուց հետո կվերսկվի վարույթը։ Դեռևս պարզ չէ՝ այս ամիսներին դատախազությունն արդյո՞ք ներկայացրել է հայցվող տեղեկության պատասխանները, թե ոչ։

Ի դեպ, նշված վարույթով զեկուցողը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է, որն առանձնապես հակված էլ չէ գործերի քննության ընթացքում ջանասիրություն ցուցաբերել։ Խնդիրն այն է, որ «Փաստինֆո»-ի տեղեկություններով, Վահե Գրիգորյանը մտազբաղ է օր առաջ ՄԻԵԴ ՀՀ դատավոր նշանակվելու նպատակով և իր բոլոր ջանքերն ուղղված են բացառապես դրան, ուստի, իր վարույթում գտնվող գործերը մղված են երկրորդ պլան։

Այդուհանդերձ, մինչ ՍԴ-ն կքննի գործը և կկայացնի որոշում, ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն թվով 98 հայցադիմում է ներկայացրել դատարան։ Որևէ մեկով դեռևս որևէ դատավճիռ կայացված չէ, հայցադիմումներից միայն 7-ն է գտնվում բուն դատաքննության փուլում։ Թեև մասնագիտական հանրությունը հակված է կարծելու, որ առաջիկայում դժվար թե ականատես լինենք դատավճիռների՝ նկատի ունենալով օրենքի կարգավորումների խնդրահարույց լինելը, դատարանների վարույթում գտնվող գործերից երկուսով արդեն հաշտություն է կնքվել։ Ասել է թե՝ պատասխանող կողմն ինքնակամ որոշել է համաձայնել և հանձնել դատախազության կողմից վիճարկվող գույքը, ամենայն հավանականությամբ, օր առաջ քաշքշուկներից ազատվելու համար։ Օրենքի խնդրահարույց դրույթներին «Փաստինֆո»-ն առավել մանրամասն կանդրադառնա առաջիկայում։

ՀՀ ՍԴ ՄԻԵԴ Ապօրինի ծագման գույքի բռնագանձում Վահե Գրիգորյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին