2020թ․-ի սեպտեմբերի 27-ից հետո մենք անճանաչելիորեն փոխվեցինք։
44 օր հետո բոլորս հայտնաբերեցինք, որ մեր արտաքինում հսկայական փոփոխություն կա, կնճիռները շատացել էին, մազերը սպիտակել, իսկ մի քանի ամիս հետո արդեն հայտնաբերեցինք, որ մեր հոգիները ևս հիվանդացել են։
Անքնությունը, հոգեկան անհանգստությունը դարձել էին մեր կյանքի ուղեկիցը․․․ Ու այս ամենով հանդերձ , ամեն դեպքում փորձում էինք ոտքի կանգնել, մինչև եղավ այն, ինչ եղավ 2023-ի սեպտեմբերին․․․ Այս անգամ չդիմացավ ոչ հոգեկան, ոչ էլ ֆիզիկական առողջությունը։ Մի կերպ մեզ ձգեցինք, մինչև մեր հայրենակիցներին տեղավորեցինք, հետո արդեն այցի եկան կրկին հոգեկան դժոխային կյանքը։ Բայց մենք կպարտվենք վերջնական, եթե տրվենք այդ ամենին, եթե մեզ իքներս մեզ թողնենք ազատ անկման մեջ։ Պետք է մեզ կարգավորենք, պետք է մեզ կառավարենք, պետք է մեզ համոզենք, որ պայքարենք։ Դժվար է, բարդ է, դիմանալու չէ, բայց պարտավոր ենք դա անել։ Պարտավոր ենք, քանի որ ունենք կորցրած Հայրենիք, կորցրած կյանքեր, կորցրած երազանք․․․ Հանուն այդ երազանքի ԼՈՒՅՍԻ պիտի պայքարենք․․․