f

Անկախ

ՀՀ աշխատաշուկայում զբաղվածների շուրջ 25%-ը ՓՄՁ սուբյեկտների աշխատակիցներ են. ոլորտն աճի միտում ունի. ՄՊՀ


Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2023 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է ՓՄՁ սուբյեկտների ֆինանսավորման ոլորտը՝ հաշվի առնելով  ՓՄՁ-ների նշանակալի դերը ՀՆԱ-ի ձևավորման, զբաղվածության և հարկային մուտքերի ապահովման համար, ինչպես նաև ՓՄՁ սուբյեկտների և վերջիններիս հետ առնչվող կառույցների կողմից բարձրաձայնված խնդիրները: Այս մասին տեղեկանում ենք ՄՊՀ-ից:

Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ

  • ՓՄՁ սուբյեկտների գործունեության ոլորտն ընդհանուր առմամբ ունի աճի և զարգացման միտում։ Դիտարկվող ժամանակահատվածում (2020-2022թթ.) շուրջ 35%-ով ավելացել է ՓՄՁ սուբյեկտների թվաքանակը (44 142-ից հասնելով 60 999), 76%-ով՝ վերջիններիս շրջանառությունը (2729 մլրդ դրամից հասնելով 4805 մլրդ դրամի), հետևաբար՝ նաև նրանց կողմից վճարված հարկերը (+63%)։ ՀՀ աշխատաշուկայում զբաղվածների շուրջ 25%-ը հանդիսանում են ՓՄՁ սուբյեկտների աշխատակիցներ, որոնց թվաքանակը ևս ունեցել է աճման միտում (+29%՝ 222 048-ից հասնելով 286 046-ի)։
  • ՓՄՁ սուբյեկտները հիմնականում գործունեություն են ծավալում մանրածախ առևտրի (միջինում 30%), սպասարկման անհատական ծառայությունների մատուցման (8%), մեծածախ առևտրի (7%) ոլորտներում:
  • Համաձայն Հանձնաժողովի իրականացրած հարցման արդյունքների՝ ՓՄՁ սուբյեկտները սեփական և այլ միջոցներից բացի ներգրավում են նաև բանկային միջոցներ (հարցվածների 72%-ը), որի առնչությամբ ՓՄՁ-ների կողմից նշված հիմնական խոչընդոտներն են՝ գրավադրման պարտադիր պահանջը (հարցվածների 27%-ը), բարձր տոկոսադրույքները (հարցվածների 25%-ը) և բանկային երաշխավորությունների պահանջը (հարցվածների 20%-ը)։

Արձանագրված խնդիրներ և առաջարկվող լուծումներ

*      Հանձնաժողովն արձանագրել է, որ անհրաժեշտ է իրականացնել որոշակի օրենսդրական փոփոխություններ՝ կապված  տնտեսավարող սուբյեկտին ՓՄՁ սուբյեկտ դիտարկելու առավել հստակ մեխանիզմների և չափանիշների մշակման անհրաժեշտության հետ։

*      Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա են որոշակի տարբերություններ «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով և ՀՀ ԿԲ համապատասխան կարգով ձեռնարկությունների ըստ չափի դասակարգման հիմքում դրվող չափանիշների միջև՝ Հանձնաժողովը գտնում է, որ տվյալ չափանիշների համապատասխանեցման անհրաժեշտություն կա։

*      Սկսնակ ընկերություններին առաջնային կերպով պետական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորության ապահովման և ծրագրերին կրկնակի մասնակցությունը բացառելու նպատակով առաջարկվել է համապատասխան չափանիշներ կիրառել ՓՄՁ սուբյեկտներին աջակցության տրամադրման գործընթացում և ստեղծել շահառուների միասնական տվյալների շտեմարան։

Ուսումնասիրությունն ամբողջությամբ հասանելի է Հանձնաժողովի կայքում հետևյալ հղմամբ:  

Հայաստան ՄՊՀ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին