f

Անկախ

Ուրախ եմ, որ հայտնի թալանի գործով երկու կանայք ազատ են արձակվել, հիմա հիշենք Տաթևիկ Վիրաբյանի կալանքը. Արսեն Բաբայան


Նախ շատ ուրախ եմ, որ հայտնի թալանի գործով երկու կանայք ազատ են արձակվել: Անկեղծորեն շատ ուրախ եմ: Դատախազը փոխել է նրանց խափանման միջոցը, քանի որ, ըստ դատախազության, նրանք տվել են ցուցմունքներ և կատարվել են առերես հարցաքննություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Հիմա հիշենք Տաթևիկ Վիրաբյանի կալանքը։

Տաթևիկը հենց առաջին օրը տվել է ցուցմունք և հայտնել, որ ինչ ասում եք՝ ես եմ արել, բայց այդ արարքս հանցագործություն չի: Տաթևին երկու ամիս կալանքի տակ պահելու ամբողջ ընթացքում որևէ քննչական գործողություն քննիչը չի կատարել:

Վեց կին պատգամավորներ երաշխավորությամբ դիմեցին, որպեսզի ազատ արձակվի, սակայն Տաթևը մինչև վերջին ժամը պահվեց բանտում և միայն դատարանի որոշմամբ, երկու ամիս հետո, նրա նկատմամբ կիրառվեց տնային կալանքը:

Սա է քաղաքական հետապնդումը: Սա է ապացույցը, որ Տաթևը հենց քաղբանտարկյալ է: Հիշեցնեմ, որ Տաթևը որևէ թալանի մեջ երբեք չի մեղադրվել»,-գրել  է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Անի Գեւորգյանի (Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է-խմբ) և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Այս մասին հայտնում են Դատախազությունից:

Հայաստան Արսեն Բաբայան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին