f

Անկախ

«Դա նույնն է, որ մարդը սկսի խմբագրել իր ծննդյան վկայականը». Սուրեն Զոլյանը՝ Անկախության հռչակագրից հրաժարվելու մասին


Անկախության հռչակագիրը Հայաստանի հիմնարար փաստաթուղթն է եւ նման մեկնաբանություններ, որոնք անում է իշխանության ներկայացուցիչը, անթույլատրելի է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Զոլյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից Հայաստանի Անկախության հռչակագրի վերաբերյալ քննադատական հայտարարություններին:

Նրա խոսքով, Անկախության հռչակագիրը բանաստեղծություն կամ փիլիսոփայական աշխատանք չէ, որի շուրջ կարելի է կամայական մեկնաբանություն անել. «Իհարկե, կարելի է եւ անել, բայց դա կարող է անել գիտնականը, փիլիսոփան, լրագրողը, բայց ոչ պետական պաշտոնյան, որը ղեկավարում է Հայաստանը: Դա նույնն է, որ մարդը սկսի խմբագրել իր ծննդյան վկայականը»,-ասաց Զոլյանը:

Նա հիշեցրեց, որ 1990 թվականին, երբ ընդունվում էր Անկախության հռչակագիրը, բազմաթիվ քննարկումներ ու վեճեր են եղել, անգամ առաջարկ է եղել Հայաստանն անվանել Արեւելյան Հայաստանի Հանրապետություն: Այդ ժամանակ, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր լղոզված ձեւով նշել ցեղասպանության մասին, իսկ Բաբկեն Արարքցյանն ու մեծամասնությունը պնդում էին, որ ցեղասպանության մասին հստակ նշվի: Նույնը Արցախի հարցով. Այնտեղ նշվում է, որ հիմք ընդունելով Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂԻՄ-ի մարզխորհրդի համատեղ որոշումը…

Դա պատմական փաստ է, եթե այսօր Արցախը հանձնվել է Ադրբեջանին, դա չի նշանակում, որ 1990-ին Արցախը չի եղել Հայաստանի կազմում: Այն ժամանակ Հայաստանի կազմում եղել է Արցախը եւ Արցախից ընտրված պատգամավորները նստած էին մեր կողքին:

Հիմա ինչի՞ մասին է վեճը: Եթե խոսքը տեքստի մասին է, ապա այն պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին կա: Եթե իշխող կուսակցությունը, առավել եւս պետության գլուխը փորձում են կասկածի տակ դնել անկախության հռչակագիրը, նրանք կասկածի տակ են դնում այն պետությունը, որը իրենք այսօր պարտավոր են կառավարել, բարով կամ ոչ բարով: Նրանք պարտավոր են առաջնորդվել այն փաստաթղթերով ու գաղափարախոսությամբ, որն ամրագրված է հիմնարար փաստաթղթերի մեջ: Եթե ոչ, պետք է հրաժարական տան»,-ասաց քաղաքագետը:

Նրա ներկայացմամբ, պետք է քննարկման առարկա դարձնել այս իշխանությունների մտավոր ունակություններն ու կրթական մակարդակը. «Որովհետեւ նման պահանջ քննարկման առարկա դարձնել հիմնարար փաստաթուղթը, որեւէ մեկը չի առաջարկել: Վերցնենք ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը: Իհարկե, պատմության ընթացքում ինչ-որ բաներ փոխվում են, ԱՄՆ անկախության հռչակագրում վեճ կա Մեծ Բրիտանիայի թագավորի հետ, բայց հիմա ոչ մեկի մտքով չի անցնում փոխել ու ասել՝ Բրիտանիան մեր ամենալավ դաշնակիցն է, մենք պետք է փոխենք հռչակագիրը: Անկխության հռչակագիրը վիճելու բան չէ, դա պատմական փաստ է, որից հրաժարվել հնարավոր չէ:

Անկախության հռչակագրի տեքստը այսօր քննարկման առարկա չի կարող լինել: Այն ընդունվել է եւ եղել է ՀՀ բոլոր հիմնարար փաստաթղթերի հիմքը: Հրաժարվել Անկախության հռչակագրից, մենք փաստորեն հրաժարվում ենք պետականությունից»:

Սուրեն Զոլյանը հայտարարեց, որ Անկախության հռչակագրից հրաժարման պհանջը գալիս է Թուրքիայից. «Դեռ 1990-ականներին երբ բանակցում էինք Թուրքիայի պատվիրակների հետ Արցախի հարցի շուրջ, դա եղել է իրենց առաջարկը, որ ձեզ մոտ մեր հանդեպ կա տարածքային պահանջ: Անկախության հռչակագրում գրված է, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանում: Փաստորեն թուրքական այդ զառանցանքն այսօր վարակիչ է դարձել, այսօր Հայաստանում հնչում են մեկնաբանություններ, որոնք լիովին համընկնում է թուրքական կողմի 1990-ականների մեկնաբանությունների հետ»,-ասաց նա:

Զոլյանը հայտարարեց, որ միգուցե կարելի է հետաքրքիր բանավեճ ծավալել Անկախության հռչակագրի տեքստի շուրջը, եթե նպատակը ազնիվ լիներ. «Բայց այստեղ պարզ երեւում է քաղաքական պատվերը, որն անընդունելի է: Այս առումով ես առաջարկում եմ չխորանալ այդ հարցով բովանդակային քննարկումների մեջ, ուղղակի մերժել՝ նշելով, թե դա որտեղից է գալիս: Դա արգելված գործողություն է, ոչ մի երկիր իր Անկախության հռչակագիրը կասկածի տակ չի դնում»,- իր խոսքն ամփոփեց քաղաքագետը:

Սուրեն Զոլյան Անկախության հռչակագիր Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին