f

Անկախ

«Մարզպետից ոչ մի դրական պատասխան չեղավ». Վարդենիսցիները կրկին փակել են գլխավոր ճանապարհը


Վարդենիսում իրավիճակը չի հանդարտվում. Վարդենիսցիները կրկին փակել են քաղաքից Երեւան տանող գլխավոր փողոցը: Բանն այն է, որ իշխանությունները որոշել են փակել Վարդենիսի եւ Ճամբարակի անձնագրային բաժանմունքները, ինչի դեմ էլ բողոքի են ելել վարդենիսցիները;

Նրանք այսօր հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ, սակայն հանդիպման արդյունքները գոհացուցիչ չի եղել, ուստի նրանք կրկին փակել են ճանապարհը, որը ինչ-որ պահի բացել էին:

«Մենք չենք ուզում, որ մեր անձնագրային բաժանմունքը փակել, զինկոմիսարիատն էլ արդեն փակել են, պետք է հետ բերեն: Սա քաղա՞ք է, թե գյուղ: պասպորտ սեղանը ասենք տարան, էդտեղ 10 աշխատող կար, էդ մարդիկ մնալու են անգործ: Իրենք քոչե՞ն ստեղից: Թոռանս զինկոմիսարիատ տանելու  համար պետք է 5000 դրամ վառելիք լցնեմ, գնամ Մարտունի, 7 ժամ էլ էնտեղ սպասեմ: Առաջ, որ էստեղ էր զինկոմիսարիատը, վա՞տ էր: Մարզպետից ոչ մի դրական պատասխան չեղավ: Մենք պահանջում ենք, որ զինկոմիսաիատը հետ բերեն, մեր անձնագրային բաժանմունքը չտեղափոխեն, ինչ հիմնարկ Վարդենիսից տարել են, թող հետ բերեն: Մորգն էլ են տարել, մեր մեռելին տանում ենք Մարտունի, ֆռռացնում ենք, հետ բերում»,-ասաց վարդենիսցիներից մեկը»,-ասց վարդենիսցիներից մեկը:

Մյուսն էլ հավելեց, որ էս տարածքը երեւի տալու են  Ադրբեջանին, դրա համար են պետական հիմնարկները տեղափոխում:

«Դեռ մի բան էլ ՄՌՈՒ պետք է բացեն էստեղ, արտոնություն տան որպես սահմանամերձ, որ մարդիկ ուզենան ուրիշ տեղից գա, էստեղ ապրեն»:

Վարդենիսում գտնվող հիմնարկությունները, այդ թվում Վարդենիսի պոլիկլինիկան, տևական ժամանակ ստորագրահավաք էին իրականացնում՝ ի աջակցություն անձնագրային բաժնի։ Մեծ թվով ստորագրություններ են հավաքվել, պատրաստվում են հանձնել մարզպետարանին և անկնկալում են իրենց պահանջը բավարարող պատասխան։

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակվելու են: Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի Միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պարզաբանել էին, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։

Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Երբ Մեղրիի դատարանն էր օպտիմալացվում, քաղաքական շահարկումների տեղիք էր տալիս, հիմա էլ մեր որոշ գործընկերներ նույնն անում են Վարդենիսի հետ կապված։ Հիմա ես ուզում եմ այս քարտեզը բոլորը տեսնեն։ Վայք, Արարատ, Նոր Հաճըն, այսինքն` մենք ունենք Սյունիքի մարզում, Վայոց Ձորի մարզում, Գեղարքունիքի մարզում, գործնականում բոլոր տեղերում ունենք օպտիմալացում, Երևան քաղաքում էլ, և ես ինչպես արդարադատության նախարարությունում դատարանի դեպքում ասացի, չի կարելի այդ շահարկումների հետևանքով մեր բարեփոխումների գործընթացները կանգնեցնել»:

Վարդենիս Բողոքի ակցիա Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին