f

Անկախ

Դատական դեպարտամենտի անունից տարածված ԲԴԽ տեսանյութի առնչությամբ դատախազությունը ոչինչ չի ձեռնարկում


Դատախազությունն ընթացք չի տվել Դատական դեպարտամենտի անունից տարածված տեսանյութին, որը, մասնագիտական հանրության դիտարկմամբ, առերևույթ վկայում է ԲԴԽ պաշտոնյայի կողմից՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, արդարադատության իրականացմանն առերևույթ խոչընդոտելու մասին։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան նշեցին, որ հաղորդում չի ստացվել և խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։

Հիշեցնենք, որ ԲԴԽ աշխատակազմը հանդիսացող Դատական դեպարտամենտի անունից ԲԴԽ պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որով կառույցը դատավորներին է մեղադրել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Երանոսյանի, Գագիկ Խաչատրյանի և Մանվել Գրիգորյանի գործերի տապալման համար՝ դա կապելով դատական նիստերի ձգձգման հետ և դժգոհելով, թե դրա հետևանքով Ռ․ Քոչարյանի, Ս․ Սարգսյանի գործով վաղեմության ժամկետներն անցել են։ Ընդ որում, Մանվել Գրիգորյանի գործով, որով արդեն վճիռ է կայացվել, որը դեռ օրինական ուժի մեջ չի մտել՝ բողոքարկման հանգամանքով պայմանավորված, ևս դիտարկում էր կատարվել, թե նիստերը հետաձգվել են հիմնականում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակով, այն դեպքում, երբ վերջինս առողջական լրջագույն խնդիրներ ունենալով հանդերձ պահվել է կալանքի տակ՝ զրկված լինելով նաև արտերկրում բուժում ստանալու հնարավորությունից, ապա՝ մահացել։ Բացի այդ, նշվում է, թե գործերին որոշակի «ինտենսիվություն» է հաղորդվել Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահ դառնալուց հետո, ավելին, հատուկ ընդգծվում և գովեստի խոսքեր են հղվում Մանվել Գրիգորյանի գործը քննող, մասնագիտական հանրությանը հայտնի որպես՝ «յուրաքանչյուր իշխանությունների սրտի» դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ գործն արագ քննելու համար, իսկ այն, որ Գրիգորյանին, իր առողջական խնդիրներով անազատության մեջ պահելով, խոշտանգել ու մահվան են հասցրել՝ որևէ կերպ չի հիշատակվում։ Առավել հետաքրքրական է, որ որոշել են թիրախավորել նաև երբեմնի յուրային համարվող Աննա Դանիբեկյանին՝ նրան չներելով Ռոբերտ Քոչարյանին՝ պատժից վաղեմության հիմքով ազատելը։ Հրապարակված տեսանյութում Դատական դեպարտամենտի աշխատակիցները՝ ի դեմս երիտասարդ խոսնակների, նշում են, թե այս ձգձգված գործերով որևէ գլխավոր դատախազ արդարադատության որևէ նախարարի հաղորդում չի ներկայացրել՝ վարույթ հարուցելու համար։

Տարածված տեսանյութը բուռն քննադատությունների տեղիք տվեց։ Մասնագիտական հանրության ներկայացուցիչներն արդարացիորեն արձանագրել են, որ դա ԲԴԽ նախագահի կողմից ուղիղ միջամտություն է կոնկրետ գործերով արդարադատության իրականացմանը, ճնշում՝ դատավորների նկատմամբ, ավելին, հենց այս հինգ գործերն ընտրելով ԲԴԽ-ն ինքն է ընդունում դրանց քաղաքական լինելը։ Այս քննադատություններին հաջորդեց Դատական դեպարտամենտի էլ ավելի անհեթեթ պարզաբանումը, թե տեսանյութը պատրաստված է դեպարտամենտի կողմից, այլ ոչ թե՝ ԲԴԽ-ի, ինչը հերքվում է հենց Կարեն Անդրեասյանի՝ աշխատակազմին այդ գործերն առանձնացնելու, ուսումնասիրություններ իրականացնելու և ֆիլմ պատրաստելու հանձնարարական տալու մասին դեռևս 2023թ, դեկտեմբերին արված հայտարարությամբ։ Ավելին, քննադատությունները փորձ արվեց կապել քաղաքական շրջանակների հետ, իսկ քննադատությունը դիտարկվեց որպես «հարձակում»։

Խնդրին անդրադարձել է նաև ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նկատելով, որ իր աշխատակազմ Դատական դեպարտամենտի միջոցով ԲԴԽ-ի արարքը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախատեսված` պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմ:

Իրավապահների կողմից, սակայն, այս հանգամանքը քննության առարկա չի դարձվել փաստացի։ Ի դեպ, տեղեկություններ են շրջանառվում, որ հրապարակված տեսանյութից հետո կարող են վարույթներ հարուցվել հիշատակված դատավորների՝ Աննա Դանիբեկյանի, Հարություն Մանուկյանի նկատմամբ։

Աննա Վարդապետյան ԲԴԽ Դատական դեպարտամնետ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին