f

Անկախ

Ալեն Սիմոնյանի հարսը՝ եղբոր կինը, ցուցմունք է տվել Աշոտ Հովհաննիսյանի դեմ. 168.am


Ալեն Սիմոնյանի հարսը՝ եղբոր կինը, ցուցմունք է տվել «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի դեմ, գրում է 168.am-ը:

Կայքը գրում է. «Այսօր հայտնի դարձավ, որ դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալների՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:

Խոսքը «Սիներջի» ընկերության կալանավորված ներկա և նախկին երկու աշխատակիցների՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի մասին է: Անի Գևորգյանը, հիշեցնենք, Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է: Երկու կանայք էլ ունեն անչափահաս երեխաներ, և անգամ այդ հանգամանքը դատարանը հաշվի չէր առել՝ նրանց կալանավորելով ըստ էության միջին ծանրության հանցանք կատարելու համար:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են՝ հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն:

Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):

Կարճ ասած՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, Լիլի Մկրյանն ու Աշոտ Հովհաննիսյանը մեղադրվում են այն բանում, որ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի միջոցով գնման գործընթացում խաղից հանել են կոնկուրենտ «Հարմոնիա» ընկերությանը:

Ուշագրավն այն է, սակայն, որ այս ենթադրյալ հանցանքի պարագայում կատարող էկոնոմիկայի փոխնախարարը չէր կալանավորվել, իսկ «Սիներջիի» աշխատակիցները՝ որպես օժանդակողներ, կալանավորվել էին:

Առևտրային կազմակերպության՝ «Սիներջիի» ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը չի փոխվել:

ՔՊ-ականների շրջանում որոշակի դժգոհություն է առաջացել՝ «Բա որ պիտի ցուցմունք տար, մեզ խի՞ խառնեցին» բովանդակությամբ: Դժգոհության պատճառը ոչ միայն այն է, որ Անի Գևորգյանը ցուցմունք է տվել, այլ այն, որ նա ցուցմունք է տվել Աշոտ Հովհաննիսյանի դեմ, առավել ևս, որ ՔՊ-ականներից շատերը 2018-ի հեղափոխոխություն կոչվածի ջատագով Աշոտ Հովհաննիսյանին համարում են «յուրային», առավել ևս, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի մակարդակով աջակցել էին նրան:

Եվ իսկապես, 168.am-ի տեղեկություններով՝ Աշոտ Հովհաննիսյանի կալանքը չի փոխվել, որովհետև ըստ էության Անի Գևորգյանն իր ցուցմունքի մեջ ասել է, որ ճիշտ է, կատարել է իր գործառութային պարտականությունները, սակայն դրանք կատարել է Աշոտ Հովհաննիսյանի ցուցումով: Բացի դրանից, մեր տեղեկություններով՝ Անի Գևորգյանը նաև իրեն առաջադրված մեղադրանքի մասին դիրքորոշում չի հայտնել:

Ալեն Սիմոնյան Անի Գևորգյան ցուցմունք Աշոտ Հովհաննիսյան Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին