f

Անկախ

Կորոնավիրուսային հեղափոխություն


Նիկոլ Փաշինյանն այսօր գերակտիվ էր ֆեյսբուքում։ Ինչպես միշտ։ Անգամ վարակվելու և ինքնամեկուսանալու պայմաններում։ Անգամ վարակված վիճակում կառավարության անդամների հետ շփվելիս։ Օրվա վերջում էլ ճեպազրույց ունեցավ և ասաց բաներ, որոնք տարակուսանք են առաջացնում, կամ պարզապես սուտ են։

«Այն մարդիկ, ովքեր նախորդ տարի մահացել են բազմաթիվ այլ պատճառներից, այս տարի մահացել են կորոնավիրուսից»,– հայտարարել է Նիկոլ Փաշինյանը (տե՛ս մեկնաբանության մեջ տեղադրված տեսանյութը)։

Հարց է առաջանում՝ խոսքը նո՞ւյն մարդկանց մասին է։ Հեղափոխությունը «կրկնակի մահացածներ» հասկացությո՞ւն է մտցնում վիճակագրության մեջ։ Կխնդրեմ թարգմանել։

․ ․ ․

«2020–ի առաջին 6 ամիսների տվյալներով Հայաստանի Հանրապետությունում ավելի քիչ մահ է գրանցվել, քան 2019 թվականին։ Ավելին ասեմ՝ 2020թ․ մայիսին 320–ով պակաս մահ է գրանցվել Հայաստանի Հանրապետությունում (չի նշվում, թե ինչի համեմատ է 320–ով պակաս–Ա․Թ․)։ ․․․ Ինչո՞ւ են այս տարի ավելի քիչ մահացել։ Որովհետև կորոնավիրուսի բերումով շատ ավելի մեծ թվով մարդիկ են ստացել առողջապահական ծառայություններ։ Կորոնավիրուսի բերումով նաև շատ մարդիկ հոսպիտալացվել են ու բուժվել են ոչ միայն կորոնավիրուսից, այլ նաև հարակից հիվանդություններից։ ․․․ Հունիսի 1–ի դրությամբ 357 մահ պակաս ունենք, քան նախորդ տարի»,– ասել է վարչապետը։

Նրա այս հայտարարության մասով մի քանի դիտարկում՝

1․Այս տարվա 6 ամսվա տվյալներն օբյեկտիվորեն չեն կարող լինել, քանզի մենք 6–րդ ամսի մեջ ենք և հետևաբար՝ առաջին վեց ամսվա վիճակագրություն այս պահին բնության մեջ չի կարող գոյություն ունենալ։

Խոսքի մեջ գոնե մի փոքր օբյեկտիվ ճշմարտություն պետք է լինի, որ սուտն անցնի։ Հակառակ դեպքում ստանում ենք «թավշյա» վիճակագրություն։

2․Մահերի վիճակագրության ամենաթարմ տվյալը պաշտոնապես հրապարակված է միայն հունվար–մարտ ամսիների համար (տե՛ս մեկնաբանությունում տեղադրված հղումը)։ Ըստ այդմ՝ 2018–ի առաջին 3 ամիսներին, այսինքն՝ երբ դեռ հեղափոխություն չէր եղել, գրանցվել է 7128 մահ։

2019–ի հունվար–մարտին, այսինքն՝ երբ Փաշինյանն արդեն ուներ գրեթե 100–տոկոսանոց իշխանություն օրենսդիր, գործադիր և դատական համակարգերում, Հայաստանում մահացել է 7307 մարդ։ 2018–ի համեմատ 179–ով ավելի։

Այս տարվա առաջին երեք ամսում մահացել է 7289 մարդ։ Դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 18–ով պակաս է, բայց մինչհեղափոխական Հայաստանի համեմատ 161–ով ավելի։

Կրկնեմ, սրանք պաշտոնական թվեր են։ Այլ թվեր չկան հրապարակված։ Թե որտեղի՞ց է վարչապետը վերցնում թվերն ու իր ուզած ձևով մեկնաբանում դրանք, միայն ինքը կիմանա։

3․Վարչապետի ասելով ստացվում է, որ կորոնավիրուսը դարձել է հնարավորություն մեր քաղաքացիների համար՝ այլ հարակից հիվանդություններից բուժվելու և քիչ մահանալու համար։

Կարո՞ղ ենք սա որպես գովազդ ընդունել՝ «Վարակվի՛ր և բուժվի՛ր» կարգախոսի շրջանակներում, թե՞ սա գրանցվող մահերի ողբերգական ցուցանիշները «սվաղելու» և թվային մանիպուլյացիաներով սեփական ապաշնորհությունը թաքցնելու անհաջող փորձ է։ Միգուցե երկուսը միասի՞ն։

Սա՞ է «Կորոնավիրուսային հեղափոխության» բուն էությունը։ Երբ մեղավոր է անպատասխանատու քաղաքացին, իսկ կառավարությունն ու վարչապետն էլ մեղավոր են այնքանով, որքանով այդ անպատասխանատու քաղաքացու ընտրությունն են։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում նոր կորոնավիրուս Նիկոլ Փաշինյան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին