f

Անկախ

ԱՄԷ-ն բանակցություններ է վարում 22 մլրդ դոլարով Եգիպտոսի ափին հող գնելու վերաբերյալ. Bloomberg


Աբու Դաբին 22 մլրդ դոլարով Եգիպտոսի միջերկրածովյան ափին պրեմիում-կլասի հող գնելու բանակցություններ է վարում։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ Եգիպտոսը կարող է այն տարածքի մոտ 20 տոկոսի սեփականության իրավունք պահպանել, որի ընդհանուր մակերեսը կազմում է 180 մլն քառակուսի մետր։ Որոշ պետական ձեռնարկություններ եւ Եգիպտոսի խոշոր դեւելոփային ըհնկերություններից Talaat Moustafa Group-ը բաժին կունենան արժեթղթերի ոչ վերահսկիչ փաթեթում։ Բանակցությունները շարունակվում են, վերջնական որոշումն, ըստ աղբյուրների, դեռ ընդունված չէ։

Եգիպտոսի ներդրումների եւ ազատ գոտիների գլխավոր վարչության գլխավոր տնօրեն Հոսամ Հեյբան CNBC Arabia արաբական հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել է, որ, նախնական տվյալներով, նախահաշիվը կազմում է 22 մլրդ դոլար։ Նրա խոսքով՝ նախագիծը համաձայնեցվելու է առաջիկայում։

Գործարքը պետք է ոչ միայն ամրապնդի համագործակցությունն ԱՄԷ-ի եւ Եգիպտոսի միջեւ, այլեւ օգնի հյուսիսաֆրիկյան երկրին հաղթահարել վերջին տասնամյակների վատագույն արժութային ճգնաժամը։ Սպասվում է, որ Եգիպտոսը շուտով կդիմի 2022թ. սկզբից ի վեր իր արժույթի չորրորդ արժեզրկմանը։ Այս միջոցն անհրաժեշտ է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ վարկի ավելացման բանակցությունները շարունակելու համար, որը կաորղ է երկրին մոտ 10 մլրդ դոլարի չափով ֆինանսավորում ապահովել։

ԱՄԷ Աշխարհում Եգիպտոս

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին