f

Անկախ

Էրդողանը պաշտոնական այցով մեկնում է ԱՄԷ և Եգիպտոս


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 12-13-ը պաշտոնական այցով լինելու է Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ փետրվարի 14-ին՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

Նշվում է, որ Էրդողանը փետրվարի 13-ին որպես հյուր Դուբայում մասնակցելու է «Ապագա կառավարությունների ձևավորումը» թեմայով Համաշխարհային կառավարությունների համաժողովին։

Ֆորումին մասնակցելու են տարբեր երկրների պետական ​​և կառավարական կառույցների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, գիտական ​​և գործարար համայնքների, քաղաքացիական հասարակության, վերլուծական կենտրոնների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Սպասվում է, որ գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի ղեկավարը երկկողմ հանդիպումներ կունենա մասնակից երկրների իր գործընկերների հետ։ Նախատեսված են նաև Էրդողանի բանակցություններն ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ-Նահիանի հետ։

Հաղորդվում է, որ Կահիրեում Էրդողանի բանակցությունները կենտրոնանալու են Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունների զարգացման և բարձր մակարդակի երկկողմ համագործակցության մեխանիզմների ակտիվացման համատեքստում ձեռնարկվելիք քայլերի վրա։ Առաջիկա խորհրդակցությունների օրակարգում է մտքերի փոխանակումը գլոբալ և տարածաշրջանային ընթացիկ խնդիրների, մասնավորապես՝ Գազայի հատվածում և Պաղեստինի տարածքներում Իսրայելի ագրեսիայի շուրջ։

Նշենք, որ Եգիպտոսն ու Թուրքիան նախորդ տարի են որոշել դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը բարձրացնել դեսպանի մակարդակի։ Երկու երկրները դեսպաններ չունեին 2013 թվականից։ Դրանից հետո երկրների ղեկավաներն առաջին անգամ հանդիպել էին Դոհայում 2022 թվականին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։

Օրերս էլ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտնել էր, որ Թուրքիան համաձայնել է Եգիպտոսին անօդաչու թռչող սարքեր վաճառել։
 

Աշխարհում Ռեջեփ Թայիփ Էրդողան ԱՄԷ Եգիպտոս Թուրքիա

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին