f

Անկախ

Գավառական ստալինիզմ․ Ավետիք Իշխանյան


Հանրությունը զարմացած և զայրացած է։ Ոմանք զարմացել են, թե ինչպես կարող է կալանավորվել ԱԺ խոսնակի եղբոր կինը։ Իսկ զայրացածների համար ընդունելի չէ, կնոջը, այն էլ անչապահաս երեխաների մորը կալանավորել։ Ոմանք էլ մտածում են, թե այս քայլով, վարչապետ կոչեցյալն ուզում է ցույց տալ, թե իբր ինքը չի խառնվում դատական գործերին։

Իսկ ի՞նչ է կատարվում իրականում։ Իրականում, վարչապետ կոչեցյալը, ողջ դատաիրավական համակարգն օգտագործում է բոլորին, կրկնում եմ՝ բոլորին հնազանդեցնելու, իսկ հպատակներին՝ հիշեցնելու, թե ում են պարտական պաշտոն և փող ունենալու համար։

Նման գործելակերպը բնորոշ է բռնապետական հակումներ ունեցող իշխանավորներին։

Այս կալանքը հիշեցնում է ստալինյան ժամանակները։ Ստալինը ոչ միայն կալանավորում, աքսորում, գնդակահարում էր «ժողովրդի թշնամիներին», իրականում՝ իր հակառակորդներին, այլև իր ամենահավատարիմ զինակիցներին կամ նրանց հարազատներին։

«Մաքրելով» ողջ իշխանությունը «ժողովրդի թշնամիներից»՝ ժողովուրդների մեծ առաջնորդն անցավ յուրայիններին։ Զարմանալիորեն առաջին զոհերը եղան ՆԳԺԿ(ՆԿՎԴ)-ի ղեկավարներ, Ստալինի հանձնարարությամբ քաղաքական բռնություններ իրականացնող Հ․ Յագոդան և Ն․ Եժովը։

Բայց, ամենահետաքրքրականն այն էր, որ Ստալինի հրահանգով կալանավորում էին նրա ամենահավատարիմ զինակիցների հարազատներին։ Կալանավորված էին քաղբյուրոյի անդամներ Լ․ Կագանովիչի եղբայրը, Վ Մոլոտովի կինը։ Եվ ի՞նչ․․․Երկու պաշտոնյաներն էլ շարունակում էին քծնել և հավատարմորեն ծառայել Ստալինին։ Իհարկե, ամենազարմանալին, Ստալինի աջ ձեռք հանդիսացող, նրան ամենանվիրված գործչի՝ նրա քարտուղարության ղեկավար Ա․ Պոսկրյոբիշևի կնոջ կալանավորումն էր։ Եվ Պասկրյոբիշևը նույնպես շարունակեց հավատարմորեն ծառայել իր տիրոջը։

Վերադառնանք Հայաստան։ Պարզ է, որ վարչապետ կոչեցյալը կերազեր ստալինյան ժամանակները, որ հանձնարարեր ՆԳՆ, ԱԱԾ, ՔԿ, հակակուռուպցիոն խորհրդի և դատախազության ղեկավարներին՝ բոլոր ընդդիմադիրներին գնդակահարել կամ աքսորել։ Բայց դե, ինչ արած, այլ ժամանակներ են և պետք է «ժողովրդավարություն» խաղալ։ Բոլոր ընդդիմադիրների դեմ քրեական գործեր սարքելով, շատերին կալանավորելով, կարելի է ասել, որ վարչապետ կոչեցյալը, ինչ-որ իմաստով իր նպատակին հասավ։ Շատերը լռել են, իսկ ոմանք՝ հպատակվել, ինչպես օրինակ Գորիսի և Քաջարանի քաղաքապետերը։ Եվ ինչպես «ժողովուրդների հայր» Ստալինը, այնպես էլ Հայաստանն իր «օջախը», իսկ հայ ժողովրդին իր «ընտանիքը» համարող վարչապետ կոչեցյալը, ահաբեկում է նաև իրեն հավատարիմ հպատակներին։ Ի՞նչ եք կարծում, գրպանային իրավապահ կոչվող մարմինները կհամարձակվեի՞ն կալանքի միջնորդություն ներկայացնել ԱԺ խոսնակի եղբոր կնոջը։ Այնպես որ, չկասկածեք՝ ԱԺ խոսնակի եղբոր կնոջը կալանավորելու հրահանգը տվել է անձամբ, վարչապետ կոչեցյալը, համոզված լինելով, որ խոսնակը ոչ միայն չի նեղանա, այլև առավել փութաջանորեն կքծնի իրեն։ Ի դեպ, դրա օրինակը բոլորս գիտենք։ Խոսքը Արդարադատության նախարարի մասին է, երբ քրեական գործերով հետապնդվում են նրա հայրն ու եղբայրը, իսկ նա վարչապետ կոչեցյալի ամենահավատարիմ քծնող ենթականերից է։ Այնպես որ, ԱԺ խոսնակը, որի դեմքը մշտապես փայլում է երջանկությունից, երբեք չի փոխի կառավարական առանձնատան շքեղ ապրելակերպը՝ անձնական, ընտանեկան պատվի և արժանապատվության հետ։ Նույնը վերաբերում է բոլոր քպ-ականներին, նրանց ամենամոտ  հարազատների նկատմամբ հնարավոր հետապնդումների դեպքում։Եթե նրանք բոլորն, իրենց տիրակալի կողմից Արցախն ուրանալուց հետո,  հանուն սեփական բարեկեցության շարունակում են նրան ծառայել, ապա ․․․

Բնականաբար, կիսագրագետ վարչապետ կոչեցյալը չի ուսումնասիրել և օրինակ վերցրել ստալինյան ժամանակներից։ Նա այդ ամենը կրկնում է բռնապետական հակումներ ունեցողների հատուկ բնազդով։ Եթե բռնապետական ԽՍՀՄ-ում շնորհվում էր «Ստալինյան» մրցանակ, ապա «ժողովրդավարական» Հայաստանում, համեստ՝ «Վարչապետի» գավաթ։

Իհարկե, Ստալին և վարչապետ կոչեցյալի համեմատությունը, բնավ հօգուտ վերջինիս չէ։ Այն կնմանվի եթե համեմատենք հսկային թզուկի հետ։Բացարձակապես նպատակ չունենալով արդարացնել Ստալինին, չընդունելով նրա կառավարման մեթոդները, նշենք, որ նա համարյա ոչնչից ստեղծեց աշխարհի ամենահզոր կայսրություններից մեկը և հաղթեց ֆաշիստական Գերմանիային։

Իսկ մեր գավառական բռնապետիկը, հակառակը՝ կազմալուծեց հայոց բանակը,  պարտվեց իր իսկ հրահրած պատերազմում, տալով հազարավոր զոհեր, հայաթափելով հազարամյակների հայոց օրրան Արցախը։Ստալինը վարում էր ասկետական կյանք,  կոմունիստական գաղափարախոսություն կրող էր։ Իսկ վարչապետ կոչեցյալ, գավառական բռնապետիկը զուրկ է որևէ գաղափարախոսությությունից և պաշտում է միայն շքեղ ու ցոփ կյանքը։

Ավետիք Իշխանյան

 

 

Ավետիք Իշխանյան Նիկոլ Փաշինյան Հայաստան

Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ավելին
Ավելին