f

Անկախ

«Փաստ». Ի՞նչ «մեսիջ» էր Նիկոլ Փաշինյանն ուղարկել իրավապահներին


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով օրեր առաջ երկու ամսով կալանավորվեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որը «Սիներջի» ընկերության ծրագրերի նախկին ղեկավարն էր։ Դրանից հետո ակտիվ լուրեր շրջանառվեցին, որ Ալեն Սիմոնյանը հրաժարական է տալու: Ավելին, մենք ունեինք տեղեկություններ, որ Արևմուտքից Նիկոլ Փաշինյանին առաջարկել են թիմը մաքրել «առաջին պլանի» այն գործիչներից, որոնք ակնհայտ արևմտամետ չեն, ավելին՝ որոշակի կապեր ունեն ռուսական պաշտոնական քաղաքական շրջանակների հետ:

Ըստ այդմ, թվում էր՝ այս պատմությունը «հիանալի» հնարավորություն կարող էր լինել Նիկոլ Փաշինյանի համար՝ «ազատվել» Ալեն Սիմոնյանից: Սակայն ուշագրավ է, որ ամբողջ ՔՊ խմբակցությունը փաստացի աջակցեց Սիմոնյանին՝ Անի Գևորգյանի խափանման միջոցը փոխելու հարցով երաշխավորություն ներկայացնելով: Խնդիրն այստեղ նույնիսկ երկակի ստանդարտները չեն: Բանն այն է, որ ՔՊ խմբակցությունում հազիվ թե որևէ մեկն ինքնուրույն նման քայլի գնար, ուր մնաց թե փաստացի ողջ խմբակցությունը: Այդպիսի որոշումներն իշխանական կուսակցությունում չեն կարող կայացվել առանց Նիկոլ Փաշինյանի ոչ միայն իմացության, այլ նաև ուղիղ ցուցումի: Կան կարծիքներ, այդ թվում՝ հենց իշխանության ներսում, որ այսպիսով Նիկոլ Փաշինյանն իրավապահներին «մեսիջ» է ուղարկել, այն է՝ որոշակի «կարմիր գծեր» չի կարելի անցնել:

Ըստ տեղեկությունների, պատահական չէ, որ հենց երեկ դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող երկու մեղադրյալի, այդ թվում՝ Անի Գևորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Հավելենք, որ, ըստ մեր աղբյուրների, այն տեղեկությունը, թե Ալեն Սիմոնյանի հարսն ազատ է արձակվել «Սիներջիի» ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի դեմ ցուցմունք տալու «շնորհիվ», իրականությանը չի համապատասխանում. իրականում, մեր տեղեկություններով, Աշոտ Հովհաննիսյանի դեմ ընդհանրապես ոչ ոք ցուցմունք չի տվել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ալեն Սիմոնյան Նիկոլ Փաշինյան «Սիներջի» ընկերություն իրավապահ համակարգ Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին