f

Անկախ

Յուրի Սաքունց. «Հաղթանակս նվիրում եմ Հայոց բանակին»


Հունվարի 28-ին Չեխիայի Ուստի-Նադ-Լաբեմ քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում իրեն լավագույնկողմերով դրսևորեց և տարվա հաղթական մեկնարկն այս խորհրդանշական օրը տվեց  բռնցքամարտի WBF վարկածով Եվրոպայի գոտու չեմպիոն, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը։ Հայ մարզիկն  առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց չեխ բռնցքամարտիկ Միշել Սլավիկին՝ հաղթանակը նվիրելով Հայոց բանակի կազմավրոկմանն ու հայ զինվորին:
Անկախի հետ զրույցում Յուրի Սաքունցը կիսվում է տպավորություններով՝ խոսում նախապատրաստական շրջանի մասին:


-Շատ լավ նախապատրաստական շրջան եմ անցել՝ բավական երկար մարզումներ անցնելով, քանի որ տեղյակ էի մենամարտիս մասին: Չեխիա մեկնեցի բարձր տրամադրությամբ և մարտական տրամադրվածությամբ. այնտեղ ձեռք եմ բարել շատ լավ ընկերներ, որոնք ինձ ամեն կերպ աջակցում են, ինչի համար շատ ուրախ եմ:


-Տեխնիկական նոկաուտ առաջին իսկ ռաունդում: Նախապես ծանոթացե՞լ էիք մրցակցի հնարավորություններին, գործելաոճին:
-Միշել Սլավիկը բավական փորձառու մարզիկ է, բազմաթիվ մենբամամարտեր ունի անցկացրած թե՛ սիրողական, թե՛ պրոֆեսիոնալ ռինգում: Չէի սպասում, որ կարող էր մենամարտն այդքան արագ ավարտվել՝ հենց առաջին իսկ ռաունդում:


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը:
-Ինձ համար շատ կարևոր է ու խորհրդանշական,  որ մենամարտս կայացավ  հունվարի 28-ին: Ես մտա ռինգ բանակը խորհրդանշող գլխարկով: Հաղթանակս հայոց բանակինն է, հայ զինվորինն ու հայրենիքինս:


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք:
-Պատրաստվում եմ  ուժային եռամարտի Հայաստանի առաջնությանը, ամեն բան անելու եմ հաղթելու համար, որպեսզի ընդգրկվեմ հավաքականում և մասնակցեմ Եվրոպայի առաջնությանը՝ փորձելով ու շարունակելով բարձր պահել երկրիս պատիվը:

Հայաստան Սպորտ պրոֆեսիոնալ բռնցքամարտ Յուրի Սաքունց հաղթանակ հարցազրույց խմբագրի ընտրանի

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին