Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ իր երկիրը կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանային հակամարտությունների, այդ թվում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համար։
«Ավելի վաղ մենք բախվել ենք Ռուսաստանի եւ Ուկրաինայի ռազմական հակամարտությանը։ Այն դարձել է ցնցում շատ ոլորտների համար եւ հանգեցրել հետագա ծանր գործընթացների։ Դա վերաբերելէ էներգետիկային, պարենին, ռազմական ոլորտին։ Թուրքիան ակտիվ դեր է խաղացել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հրադադարի հասնելու փորձերում, իրականացվել է հացահատիկի գործարքը, մենք լուրջ ջանքեր ենք գործադրել։ Եվ համոզված եմ, որ Թուրքիան այսուհետ եւս կաշխատի այս համատեքստում՝ այս եւ այլ հակամարտություններում արդյունքի հասնելու համար»,- ասել է Էրդողանը Դուբայում, Համաշխարհային կառավարական գագաթաժողովում, որին նա մասնակցում է պատվավոր հյուրի կարգավիճակով։