f

Անկախ

ՌԴ-ն հետախուզում է հայտարարել Էստոնիայի վարչապետի և Բալթյան երկրների այլ պաշտոնյաների նկատմամբ


Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Mediazona-ն՝ վկայակոչելով գերատեսչության որոնողական տվյալների բազան։

Կալլասին որոնում են քրեական հոդվածով, թեև ՌԴ քննչական մարմինները նրա դեմ գործ հարուցելու մասին տեղեկություն չեն հրապարակել։ Ռուսաստանում Կալլասի քրեական հետապնդման հավանական պատճառը կարող է լինել Էստոնիայում խորհրդային հուշարձանները քանդելու նախաձեռնությունը:

2022 թվականի նոյեմբերին Էստոնիայի պետական ​գրասենյակի խորհրդային հուշարձանների աշխատանքային խումբը խորհուրդ էր տվել քանդել կամ փոխարինել երկրում 322 խորհրդային հուշարձաններից 244-ը։ Այդ ժամանակ ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել էր ուսումնասիրել խորհրդային հուշարձանների քանդման Էստոնիայի ծրագրերը։ Կալլասից զատ՝ ՌԴ ՆԳՆ-ի կողմից հետախուզվողների բազայում կան Բալթյան երկրներից տասնյակ քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ։

Մասնավորապես, Լատվիայի ՆԳՆ նախկին ղեկավար Մարիա Գոլուբևան, որն աջակցում էր 2022 թվականի մայիսին Ռիգայի Հաղթանակի զբոսայգում խորհրդային զինվորների հուշարձանի քանդմանը, ինչպես նաև Լատվիայի Սեյմի 68 պատգամավորներից 59-ը, որոնք կողմ են քվեարկել Ռուսաստանի հետ հուշահամալիրների պահպանման պայմանագրից դուրս գալուն։  

 

Կայա Կալաս Աշխարհում Ռուսաստան պատժամիջոցներ Բալթյան երկրներ հետախուզում

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին