f

Անկախ

«Գրեթե հրաշքի վրա են հույս դրել». Մարկեդոնովը՝ հայ-ադրբեջանական նոր բախման մասին


Կարծելով, որ ստատուս քվոն խախտվել է մեծամասամբ Ռուսաստանի պատճառով, հայկական ղեկավարությունը այլ գործընկերներ է փնտրում և փորձում է ժամանակ ձգել։

Հայ-ադրբեջանական սահմանին հերթական սրացումը կրկին ցույց է տալիս, որ կողմերը չափազանց հեռու են հակամարտության էջը փակելուց, և որ ղարաբաղյան հարցը խնդրի միակ պատճառը չէր: Նման կարծիք է հայտնել իր ТГ-ալիքում ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ խոսելով Սյունիքի Ներքին Հանդ գյուղի մոտ հայկական դիրքերի գնդակոծության մասին։

Փետրվարի 13-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ներքին Հանդ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, 4 զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել է:

«Չափազանց կարևոր է մատնանշել ներկայիս սրացման համակարգային հիմքերը։ Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի սահմանափակվում ղարաբաղյան ձևաչափով, այն ավելի լայն է։ Հակառակ դեպքում, անցյալ տարվա սեպտեմբերյան սրացումից հետո գեշտալտը կփակվեր․.. Սակայն դրան դեռ շատ կա, առջևում սահմանազատման և սահմանագծման հարցն է, որը ֆունդամենտալ է ցանկացած պետության համար։ Առանց դրա լուծման խաղաղության պայմանագիրը կարող է պարզապես թղթի վրա մնալ։ Եվ այստեղ կողմերի տարընթերցումները չեն ավարտվում, այլ շարունակվում են», - գրում է փորձագետը։

 

Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ կողմերը տարբեր տեմպով են գնում դեպի խաղաղության համաձայնագիր։ Բուն բանակցային գործընթացն այլևս սակարկության տեսք չունի, Հայաստանը միակողմանի զիջումներ է անում, բայց միևնույն ժամանակ ուզում է ձգձգել գործընթացը՝ հույս ունենալով ինչ-որ արտաքին աջակցության հասնել՝ ակնկալելով, որ ինչ-որ փուլում ինչ-որ մեկը՝ «մեծ ու ուժեղ», կհամոզի Ադրբեջանին, որը ոգևորվել է և պատրաստ չէ «դանդաղ շտապել»։

Ընդ որում, Հայաստանի ղեկավարության մոտ տրամաբանությունը մոտավորապես այսպիսին է՝ հին ստատուս քվոն խախտվել է հիմնականում Ռուսաստանի պասիվության պատճառով, պետք է ինչ-որ ավելի արդյունավետ դաշնակից-գործընկերներ գտնել։ Վերջին հարցազրույցներում Հայաստանի վարչապետը հաճախ է կրկնում «դիվերսիֆիկացիա» բառը։ Սակայն Մարկեդոնովը թերահավատորեն է մոտենում այն բանին, որ Փաշինյանին կհաջողվի ինչ-որ «կոմպենսացնող մեխանիզմ» գտնել։

«Ե՛վ ԵՄ մոնիտորինգի խմբի (ան)գործունեությունը, և՛ ֆրանսիական խոստումները (այդ դեպքի համար հասանելիք բոլոր բարի խոսքերի հետ միասին) առանց հստակ երաշխիքների և գործիքների այս թեզի լավագույն ապացույցն են (այլընտրանքային դաշնակիցների մասին - խմբ.): Հետևություն՝ Բաքուն շտապում է և լիակատար հանգուցալուծում է ուզում, Երևանը սպասում է, ժամանակ է ձգում՝ հույսը գրեթե հրաշքի վրա դնելով: Հույսը վերջինն է մահանում ...»,- նշում է նա։

Ինչ վերաբերում Է ՌԴ գործոնին, ապա, ըստ քաղաքագետի, միջազգային ասպարեզում Հայաստանի ղեկավարության ոչ այնքան արդյունավետ գործողությունները և Արևմուտքի ավելի քիչ հաճելի գործողությունները (ՌԴ շահերի տեսանկյունից) չպետք է ինչ-որ «վիրավորանքի բարդույթ» ձևավորեն Մոսկվայի մոտ:

«Զգացմունքներն ընդհանրապես վատ խորհրդատու են։ Հայաստանից նեղանալը և Ադրբեջանի մոտ գնալը ամենակրեատիվ գաղափարը չէ, թեկուզ այն պատճառով, որ Բաքուն էլ իր պատուհաններն ու դռներն ունի դեպի Արևմուտք։ Եվ ընդհանրապես, պարզ առաջարկություններ այստեղ չեն կարող լինել, ամենակարևորը դրանք լսելու և ընկալելու ցանկությունն է», - վստահ է Մարկեդոնովը։

Նրա կարծիքով՝ ներկայիս էսկալացիան խաղաղ գործընթացի համակարգային խնդիրների հետևանք է։ Եվ դրան հարվածելը, առանց պատրանքների, անդրադարձով հարվածում է նաև Ռուսաստանի շահերին, պետք է մտածել առաջին հերթին այդ մասին։

Սերգեյ Մարկեդոնով Ադրբեջան հարձակում Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին