Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում Երևանի բնակիչ 47-ամյա Արտյոմ Ս.-ն իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության քարե պարսպին և մոտ 80 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վարորդին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել պարեկները՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփից անհրաժեշտ պարագաներ, ապա ահազանգել են շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: