f

Անկախ

Երևանի Կենտրոն վարչական շրջանի հասարակական սննդի 109 օբյեկտներում արձանագրվել է 446 խախտում. ամփոփում


2023 թվականի ընթացքում Տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրով հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում նախատեսված էր կատարել ստուգումներ 252 տնտեսավարող սուբյեկտներին պատկանող 294 արտադրական նշանակության օբյեկտներում, բենզա-գազա լցակայաններում, առևտրի և հասարակական սննդի, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող օբյեկտներում, գիտական և ուսումնական հաստատություններում, հյուրանոցներում, մինչև 800 նստատեղով մշակութային հիմնարկներում, ընդհանուր, գյուղատնտեսական նշանակության և նավթամթերքի պահեստներում, հիվանդանոցներում, տրանսպորտային և  կառավարման հիմնարկներում։

Տեսչական մարմնից  Անկախին հայտնում են, որ ստուգումների գործունեության տարեկան ծրագրով նախատեսված 68 օբյեկտ չի ստուգվել` փաստացի չգործելու (այդ թվում՝ ժամանակավոր դադարեցման), առցանց գործելու, հաշվառումից հանված կամ սնանկ լինելու հիմնավորմամբ։

Ոչ պլանային 8 ստուգում իրականացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա։

16 հանձնարագրի կատարում ընթացքի մեջ է:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 218 վերստուգում:

2023 թվականի ընթացքում կատարած ստուգումներ/վերստուգումներն ըստ մարզերի բաշխված են հետևյալ կերպ. Շիրակ՝ 21 ստուգում,   16 վերստուգում,   Լոռի՝ 17/25, Գեղարքունիք՝ 25/4, Կոտայք՝ 16/54, Արագածոտն՝ 11/14, Սյունիք՝ 8/7, Տավուշ՝ 16/21, Արարատ՝ 13/6, Վայոց ձոր՝ 5/11, Արմավիր՝ 25/45։

Մայրաքաղաք Երևանում արվել են 64 ստուգում և 15 վերստուգում։

2023թ․ ստուգումների արդյունքում արձանագրվել է 1895 խախտում, որից 1020-ը՝ Երևանում, մնացած 875-ը՝ մարզերում։ Մարզային պատկերը հետևյալն է․ Գեղարքունիք՝ 238,  Արմավիր՝ 153, Սյունիք՝ 45, Լոռի՝ 115, Կոտայք՝ 91, Տավուշ՝ 85, Շիրակ՝ 80, Արարատ՝ 35, Արագածոտն՝ 17,  Վայոց ձոր՝ 16  խախտում։ 

Ընդհանուր նշանակության 48 պահեստներում և բազաներում բացահայտվել է 528 խախտում։  Ստուգումներից 3-ն իրականացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա։

Նշված ժամանակահատվածում ստուգվել է 200 մ2 և ավելի մակերեսով առևտրի և հասարակական սննդի 46 օբյեկտ, արձանագրվել է 257 խախտում։

Մինչև 200 մ2 մակերեսով առևտրի և հասարակական սննդի 14 օբյեկտում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է 33 խախտում։

200 մ2 և ավելի մակերեսով արտադրական կազմակերպությունների 87 օբյեկտներում արձանագրվել է 552 խախտում։  Ստուգումներից 3-ն իրականացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա։

Մինչև 200 մ2 մակերեսով արտադրական կազմակերպությունների 41 օբյեկտներում արձանագրվել է 117 խախտում։ 9 բենզալցակայանի ստուգումների արդյունքում արձանագրվել է 37 խախտում։

Կառավարման 24 հիմնարկում արձանագրվել է 140 խախտում։ Ստուգումներից 3-ն իրականացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա։

2023թ․ ստուգվել է 14 գազալցակայան,  արձանագրվել՝ 111 խախտում։

Գիտական և ուսումնական 3 հաստատություններում արձանագրվել է 21 խախտում։

6 հյուրանոցների և հանրակացարանների ստուգումների արդյունքում արձանագրվել է 27 խախտում։ 

Նավթամթերքների 3 պահեստում արձանագրվել է 18 խախտում։

2023թ․ իրականացված ստուգումների արդյունքում կազմվել և տրամադրվել է պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 164 կարգադրագիր։

Ստուգումների և վերստուգումների արդյունքում պարզվել է, որ առանց թերությունների շահագործվում է 133 սուբյեկտի 137 օբյեկտ։

ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ․  հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է հրդեհատեխնիկական 799 հետազոտություն, արձանագրվել՝ 3130 խախտում։

74 բենզալցակայանի հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում արձանագրվել է 336 խախտում։

Նշված ժամանակահատվածում վերահսկողական գործառույթ է իրականացվել 54 գազալցավորման կայանում, արձանագրվել է 320 խախտում։

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական 11 հիմնարկի հակահրդեհային վիճակի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է 167 թերություն, որոնց վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարին։

Երևանի Կենտրոն վարչական շրջանի հասարակական սննդի 109 օբյեկտներում արձանագրվել է 446 խախտում։

Տեսչական մարմնի կողմից ուսումնասիրվել և տրամադրվել է 1174 եզրակացություն՝ նախագծային փաստաթղթերի հակահրդեհային պահանջների համապատասխանության վերաբերյալ:        

Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 932 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին: Տրվել է 735 դրական և 197 բացասական եզրակացություն։

Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են հրդեհի ազդանշանի ինքնաշխատ 11 համակարգի փորձարկման աշխատանքներին։

ՔՏՀԱՏՄ կողմից հաշվառվել և վերլուծվել է 2023 թվականի ընթացքում ՀՀ-ում արձանագրված 5248 հրդեհի դեպք, որից 19-ը՝ մահվան ելքով։

Տեսչական մարմին խախտումներ Երևան Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին