<<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի>> կողմից պատրաստված kadrer.emis.am ինտերնետային կայքում տեղադրված են տեղեկություններ Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերի, այդ տեղերը զբաղեցնողների համար նախատեսված դասաժամերի քանակի և վարձատրության չափի մասին։ Կայքի վերին մասում գրված է ՝<< Հայաստանի Հանրապետության մարզեր ուսուցիչների գործուղման համակարգ>>։ Ըստ այդ կայքի՝ ներկայումս ՀՀ մարզերի դպրոցներում թափուր է ուսուցիչների 606 հաստիք։ Մարզերի դպրոցների շատ տնօրեններ ուսուցիչների թափուր հաստիքները զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություններ չեն տալիս, այլ դրանք լրացնում են այլ առարկաների մասնագետ ուսուցիչներով, դրանով նրանց լավություն անելով։ Հայաստանի մարզերում ուսուցիչների թափուր հաստիքների թիվն իրականում շատ ավելի մեծ է։ Ցածր աշխատավարձը, կամավոր ատեստավորման թեստերի <<խուճուճ>> հարցերը, այդ թեստերը լրացնելու համար անբավարար ժամանակը ուսուցչի աշխատանքը դարձրել են ոչ հրապուրիչ։