ՀՀ կառավարություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality.
Սա Հայաստա՞նն է, սա մեր երկի՞րն է, սա Երևա՞նն է, սա մեր տու՞նն է (տես լուսանկարները. պատահական ընտրությամբ նկարել եմ հայերեն համարժեքները չունեցող անթիվ-անհամար ցուցանակ-գրություններից միայն այս մի քանիսը):
Այստեղ անտեսվում, արհամարհվում, նսեմացվում է պետական լեզուն, այստեղ Հայաստանի քաղաքացին իրեն խեղճացած ու թույլ է զգում:
Քաղաքացու իրավունքով պատկան պետական մարմիններից պահանջում եմ գործող օրենքների և իրենց իրավունքների ու պարտականությունների շրջանակներում այսօրինակ ոտնձգություններից պաշտպանել Հասյաստանի անվտանգության կարևորագույն հիմնասյուն պետական լեզուն: