Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երեւանի «Փյունիկը» Թուրքիայում ընկերական հանդիպում անցկացրեց Ուզբեկստանի չեմպիոն «Պախտակորի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
«Փյունիկի» գոլը խփեց հոլանդացի հարձակվող Սեն Հենդրիկսը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Թուրքիայում անցկացրած նախորդ ընկերական խաղերում 2:1 հաշվով հաղթել է ղազախական «Շախտյոր Կարագանդային», 4:2 հաշվով՝ Ղազախստանի չեմպիոն «Օրդաբասիին», 2:0 հաշվով առավելության հասել բոսնիական «Բորացի» նկատմամբ, 0:2 հաշվով պարտվել է ուկրաինական «Շախտյոր Դոնեցկին», 0:4 հաշվով՝ «Զարյա Լուգանսկին», 0:2 հաշվով՝ Լատվիայի գավաթակիր «Ռիգային»։