f

Անկախ

«Փաստ». Արշակ Կարապետյանի կողմից ստորագրված ո՞ր պայմանագիրն է չեղարկվել


«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ բանակը զենքի գնման պայմանագրեր ունի ոչ միայն Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ. առաջիկայում կլինեն մատակարարումներ նաև այլ երկրներից։ Կա տեսակետ, որ վերջինս նմանօրինակ հայտարարություններով փորձում է հայ հասարակությանը հրամցնել, թե բանակը զինվում է արդիական զենքզինամթերքով, և որ ռուսական զենքից անցում է կատարվում այլ երկրների զենքերի։

Բայց, ինչպես նշում են տարբեր փորձագետներ, մինչ այս, բացառությամբ Ռուսաստանից մատակարարված զենքի, այլ երկրներից ստացված զենք-զինամթերքը, մեղմ ասած, չի կարող այդքան էլ արդյունավետ աշխատել հայկական բանակում, քանի որ ձեռք բերված ռադիոլոկացիոն սարքերը ստանդարտներով չեն համապատասխանում գործող համակարգին, իսկ ֆրանսիական կողմը Հայաստանին չի վաճառում այդ սարքերի կողմից հայտնաբերված թիրախների խոցման համար նախատեսված ռակետները։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայից գնված տրանսպորտային միջոցներին, ապա մեկ անգամ չէ նշվել, որ դրանք անորակ են, ինչը փաստում է նաև այդ տեխնիկայից ուկրանաիկան կողմի հրաժարվելը։ Մյուս կողմից՝ ըստ ռազմական փորձագետների, հնդկական զենքի տրամաչափը տարբեր է մեր երկրում եղածից, և դրանք իրական կյանքում գործածելու փորձ և հմտություններ այսօր մեր բանակը չունի։ Ի դեպ, այս ամենի ֆոնին ուշագրավ է, որ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը վերջերս տված հարցազրույցում նշել էր, թե զենքի գնման մի շարք պայմանագրեր, որոնք կնքվել են իր կողմից, այսօր արդեն զրոյացվել են գործող իշխանության կողմից։

«Փաստի» տեղեկություններով, խոսքը մասնավորաբար Սերբիայի հետ կնքված մի քանի հարյուր միլիոն դոլարի զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրի մասին է, որը ստորագրել է Կարապետյանը։ Սակայն, մեր տեղեկություններով, սերբական զենքի գնման պայմանագիրը միակը չէ, որ ներկա իշխանությունները չեղարկել են, չնայած որ, ինչպես մեր իրազեկ աղբյուրն է նշում, զենքի գնումը պարբերական շղթայական գործընթաց է, որի ժամկետների թեկուզ մեկ օրվա խախտումը կարող է ճակատագրական լինել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Արշակ Կարապետյան ՀՀ ՊՆ զենքի մատակարարում Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին