f

Անկախ

Հիմա բնակվում եմ Վարդաշենում․ Մալյանը՝ դատավորին


Դատախազությունը բողոքարկել է ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ըստ որի, Նարեկ Մալյանը «Չաուշեսկուների գործով» արդարացվել է։ Այսօրվա նիստում նախագահող դատավորը համառոտ ներկայացրեց դատական ակտը։

Մալյանի կենսագրական տվյալներն  ընթերցելիս դատավորը հետաքրքրվեց՝ բնակվում եք Ամիրյան փողոցում։

«Արդեն Վարդաշենում»,-արձագանքեց Մալյանը՝ նկատի ունենալով, որ կալանավորված է ու գտնվում է ՔԿՀ-ում։
«Դատարանին հայտնի է այդ հանգամանքը»,-պատասխանեց դատավորը։

Դատական ակտը բողոքարկելու վերաբերյալ Մալյանը ծանուցում չէր ստացել, նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց՝ ինքը ստացել է, չառարկեց, որ նիստը շարունակեն։
Առաջինը խոսքով հանդես եկավ հանրային մեղադրողը։

Մեղադրական համառոտ եզրակացության համաձայն, Նարեկ Մալյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Հայաստանի Հանրապետությունում հետպատերազմյա իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, մեկ միասնական դիտավորությամբ անձանց խմբի՝ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ»  Հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների, ինչպես նաև վերջիններիս և Ջորջ Սորոսի աշխատակիցներին սատարող անձանց նկատմամբ աշխարհայացքով և այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և հրապարակայնորեն արդարացրել է նման բռնությունը:

Բացի այդ, Նարեկ Բորիսի Մալյանը, Հայաստանի Հանրապետությունում հետպատերազմյա իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, անձանց խմբի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ իշխանության անդամների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, դիտավորությամբ հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը՝ սպանությունը:

Նարեկ Մալյան Դատական նիստ Տեսանյութ Հայաստան

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին