Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն քննադատել է հռոմեական ակումբի ղեկավարությանը։
«Ես չեմ մասնակցում Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆին ոչ թե պարզապես «Ռոմայից» հեռացվելու պատճառով։ Խնդիրն այն է, որ ինձ պաշտոնից հեռացրել են ֆուտբոլից բացարձակապես չհասկաող մարդիկ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է FootballTalkHQ-ն։
Մոուրինյոն 2021 թվականից էր գլխավորում «Ռոման»՝ առաջին մրցաշրջանում նվաճելով Կոնֆերենցիաների լիգայի գավաթը, երկրորդ մրցաշրջանում՝ հասնելով Եվրոպայի լիգայի եզրափակիչ։
Մոուրինյոյին «Ռոմայում» փոխարինել է ակումբի լեգենդար խաղացող, իտալացի Դանիելե Դե Ռոսին։