f

Անկախ

Ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ․ Հայաստանի ներկայացուցիչների մրցակիցները


Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում փետրվարի 16-ին կմեկնարկի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը կմասնակցի ամբողջական կազմով:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Արսեն Հարությունյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Արման Ադրեասյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուժեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) եւ Լյովա Գեւորգյան (125 կգ):

news.am-ի հաղորդմամբ՝ առաջին մրցումային օրը մրցագորգ դուրս կգան 57, 65, 70, 79 եւ 97 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները:

Հայաստանի թիմից պայքարը կսկսեն Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը, Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը, Արման Ավագյանը եւ Սերգեյ Սարգսյանը:

Արսեն Հարությունյանը (57 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ մրցակիցը կլինի որակավորման փուլի Իյոլա Տիսով (Բուլղարիա) - Կամիլ Կերիմով ( Ուկրաինա) զույգի հաղթողը։

Վազգեն Թեւանյանը (65 կգ) մրցագորգ դուրս կգա 1/8 եզրափակիչից, որտեղ կհանդիպի  Լեհաստանի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիենկովսկիին։

Արման Ադրեասյանը (70 կգ), պայքարի մեջ կմտնի 1/8 եզրափակիչից եւ կգոտեմարտի Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սեմիսորովի հետ։

Արման Ավագյանը (79 կգ) նույնպես կմեկնարկի 1/8 եզրափակիչից։ Մրցակիցը որակավորման փուլի Պուրիա Տահերխանի (Գերմանիա) - Յակուբ Շիխջամալով (Ռումինիա) զույգի հաղթողն է։

Սերգեյ Սարգսյանը (97 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ Ահմեդ Բատաեւն է։

Փետվարի 17-ին տեղի կունենան 61, 74, 86, 92 եւ 125 կգ քաշային կարգերի նախնական գոտեմարտերը: Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Մեժլում Մեժլումյանը, Հայկ Պապիկյանը, Մուժեղ Մկրտչյանը, Կնյազ Իբոյանը,եւ Լյովա Գեւորգյանը։

Մեժլում Մեժլումյանը (61կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ մրցակիցը  ալբանացի Զելիմխան Աբակարովն է։

Հայկ Պապիկյանը (74 կգ) որակավորման փուլում կփորձի հաղթահարել  լեհ Պատրիկ Քրիատոֆ Օլենչուզի արգելքը։

Մուժեղ Մկրտչյանը (86 կգ) որակավորման փուլում կմրցի  Լատվիայի ներկայացուցիչ Ալանս Ամիրովսի հետ։

Կնյազ Իբոյանը (92 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը կլինի որակավորման փուլի բելառուս Յարասլու Իատկադուսի - ռումինացի Զոլտան Սժեպ զույգի հաղթողը։

 Լյովա Գեւորգյան (125 կգ) մեկնարկում կհանդիպի Ադրբեջանի ներկայացուցիչ Գիորգի Մեշվիլդիշվիլիի հետ։

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կավարտվի փետրվարի 18-ին: Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չէ Փարիզ-2024-ի համար:

Հայաստան Սպորտ ազատ ոճի ըմբշամարտ ըմբշամարտ Եվրոպայի առաջնություն Ռումինիա

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին