Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարիխուանայի օրինականացման մասին օրենք է ստորագրել։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Ուկրաինայի խորհրդարանի կայքում։
«Պատերազմի հետևանքով առաջացած քաղցկեղի և հետտրավմատիկ սթրեսային խանգարումների դեպքում հիվանդների համար անհրաժեշտ բուժման հասանելիությունն ընդլայնելու համար կանեփի բույսերի շրջանառության` բժշկական, արդյունաբերական, գիտական և գիտատեխնիկական նպատակներով, գործունեության կանոնակարգման մասին օրենքի նախագիծը ստորագրվել է նախագահի կողմից»,- ասվում է փաստաթղթում։
Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։