Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամասում՝ Բիյսկ քաղաքում, պաշտպանական ձեռնարկության տարածքում, հզոր պայթյուն է լսվել։ Տեղի իշխանությունները բացատրել են, որ սա «տեխնոլոգիական գործընթաց է» և, ենթադրաբար, անհանգստանալու պատճառ չկա, գրում են Բիյսկի լրատվականները։
Նշվում է, որ պայթյունը կարող էր տեղի ունենալ Ալթայի Դաշնային գիտահետազոտական և արտադրական կենտրոնի գործարանում, որը մտնում է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի կազմում և արտադրում է զինամթերք, հրթիռային շարժիչների և պայթուցիկ նյութերի համար պինդ շարժիչային լիցքեր։ Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՌԴ-ն հայտնել էր Բելգորոդում առևտրի կենտրոնին հրթիռային հարվածի հետևանքով 5 մարդկային կորստի ու վիրավորների մասին։