f

Անկախ

Միշելի ճաղատը՝ որպես բրյուսելյան ավտոկրատիայի հայելի. EurAsia Daily


Փետրվարի 8-ին Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելը զանգահարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հաղորդում է ադրբեջանցի առաջնորդի պաշտոնական կայքը: Շառլ Միշելը շնորհավորել է Իլհամ Ալիևի հաղթանակը փետրվարի 7-ի նախագահական ընտրություններում և հաջողություններ է մաղթել նրան նոր մանդատը իրացնելիս:

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները մանրամասն քննարկել են Բաքվի և ԵՄ-ի փոխհարաբերությունների տարբեր հայեցակետեր, հատկապես՝ համագործակցությունը էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում:

Միշելը ընդգծել է. Եվրոպական միությունը հանդես է գալիս  տարնսպորտի և հաղորդակցությունների ոլորտում տարածաշրջանի երկրների հետ կապերի զարգացման որոշակի նախագծերով: Կողմերը նաև արծարծել են COP29-ը (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի խորհրդաժողով) Ադրբեջանում անցկացնելու հարցերը:

ԵՄ-ի ներկայացուցիչը խնդրել է Ալիևին ներկայացնել Բրյուսելում եռակողմ ձևաչափով Ադրբեջանի, Հայաստանի և Եվրամիության հանդիպումները վերականգնելու իր դիրքորոշումը: Ինչին ադրբեջանցի նախագահը պատասխանել է. Բաքուն միշտ էլ պաշտպանում է եռակողմ հանդիպումները, որոնք անցկացվում են Շառլ Միշելի նախաձեռնությամբ:

Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի դեկտեմբերի 7-ի երկկողմ ընդունված համատեղ հայտարարությունն առաջընթացի կարևոր քայլ է:

Ավելին, Շառլ Միշելը սոցցանցում շնորհավորել է Իլհամ Ալիևին հինգերորդ անգամ Ադրբեջանի նախագահ ընտրվելու առթիվ՝ մաղթելով նրան «ամենայն բարիք»:

Բրյուսելի ներկայացուցիչը հայտնել է, որ զրուցել է Ալիևի հետ և քննարկել հայ-ադրբեջանական կարգավորումը՝ հավելեով. «Մենք ողջունում ենք Ադրբեջանի պատրաստակամությունը վերականգնելու բրյուսելյան ձևաչափով եռակողմ հանդիպումը»:

Հիշենք, որ 2003 թ. հուլիսի 1-ին նախաձեռնող խումբը Նախիջևանում առաջադրեց Իլհամ Ալիևի թեկնածությունը հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում: Նրա հայրը՝ երկրի գործող նախագահ Հեյդար Ալիևը, նույնպես առաջադրված էր հերթական նախագահական ժամկետի համար «Ենի Ադրբեջան» կուսակցությունից, սակայն  առողջությունը վատանալու պատճառով մեկնեց Թուրքիա՝ հետազոտման ու բուժման:

2003 թ. օգոստոսի 4-ին Հեյդար Ալիևի առաջարկությամբ երկրի խորհրդարանը հաստատեց Իլհամ Ալիևի նշանակումը վարչապետի պաշտոնում (կողմ 101 պատգամավոր 102-ից): Երկու օր անց՝ օգոստոսի 6-ին, Իլհամ Ալիևը արձակուրդի գնաց՝ համաձայն օրենքի, որը արգելում է գրանցված նախագահի թեկնածուներին զբաղեցնել պետական պաշտոն:

2003 թ. հոկտեմբերի 2-ին Հեյդար Ալիևը առողջական խնդիրների պատճառով հրաժարվեց ընտրություններին մասնակցելուց հօգուտ որդու, որին անվանեց իր «քաղաքական ժառանգորդ»: Ադրբեջանական ժողովրդին հղված հատուկ ուղերձում գործող նախագահը հայտարարեց, որ Իլհամ Ալիևին համարում է «անձնավորություն, որը բարձր մտավոր կարողություններ ունի, պրագմատիկ մտածողություն, հիանալի գիտի ժամանակակից համաշխարհային քաղաքականությունն ու տնտեսությունը, եռանդուն ու ձեռներեց մարդ է»:

2003 թ. հոկտեմբերի 15-ին Իլհամ Ալիևն առաջին անգամ ընտրվեց Ադրբեջանի նախագահ 5 տարով: Իսկ 2024 թ. փետրվարի 7-ին, հաղթելով հերթական ընտրություններում, երկրի ղեկավարը երկարացրեց իր նախագահական լիազորությունները մինչև 2031 թվականը:

Տվյալ համատեքստում կասկած չի մնում, որ անդադար ժողովրդավարական արժեքները պաշտպանող և ավտոկրատիային հոռետեսությամբ վերաբերվող Բելգիայի նախկին վարչապետի (մասնագիտությամբ փաստաբան) շնորհավորանքները Ալիևի հասցեին անկեղծ են: Ընդ որում, ԵՄ Խորհրդի նախագահը մի ոչ այնքան համակրելի գիծ ունի: Նա ամենուրեք խոթում է իր բելգիական քիթը և հաճախ չի զսպում իր խոսքի մտավոր հոսքը:

Ինչպե՞ս չհիշես Միշելի երկարաշունչ ճառն այն մասին, որ հիասթափված է Ռուսաստանի վերաբերմունքից Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, և իր կարծիքով՝ «դավաճանեց հայ ժողովրդին», քանի որ նրա զինվորները պետք է ապահովեին խաղաղություն և անվտանգություն տարածաշրջանում: Նրա անհիմն հանդգնությանը, որ բնորոշ է նրան, պատասխանեց Վլադիմիր Պուտինը. «Գիտե՞ք, մեր ժողովուրդն ասում է. «Чья бы корова мычала, а твоя бы молчала» (Սելը ճռռալու տեղը սելվորն է ճռռում): Ռուս առաջնորդը հիշեցրել է, որ Հայաստանի տարածքում գտնվող խաղաղապահները պետք է դիտարկեին բացառապես հրադադարի պահպանումը և որևէ այլ լիազորություն չեն ունեցել:

Պուտինն ընդգծել է. խաղաղապահները կիրառել են Լեռնային Ղարաբաղի բնակչությանն օգնություն ցույց տալու բոլոր հնարավորությունները, այդ թվում և պաշտպանելով հայերին և «իրենց մարմնով ծածկելով նրանց»: Ռուսական զինծառայողները ապահովել են տեղի բնակչության համար մարդասիրական և բժշկական օգնությունը, ինչպես նաև անվտանգ մեկնումը Հայաստան:

Ավելի վաղ հակառուսական ելույթներին արձագանքեց ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեղադրելով Բրյուսելին հայ ժողովրդին դավաճանելու մեջ, քանի որ ԵՄ-ն որևէ կերպ չնպաստեց հրադադարին և չկազմակերպեց մարդասիրական օգնություն:

Հիշեցնենք՝ անցած տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց Լեռնային Ղարաբաղում, որը տևեց ուղիղ մեկ օր: Հայաստանի վարչապետն այն ժամանակ, ի դեպ, հայտարարեց, որ գործողություններ է սպասում խաղաղապահներից տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար: Իսկ տարածաշրջանի բնակիչները գործողություններ էին սպասում Երևանից, բայց ապարդյուն: Քանզի «հայրենակիցներին օգնության հասնելը, պարզվեց, շատ ավելի դժվար է, քան մայրաքաղաքի կենտրոնում խորոված անելը»:

Այնուհետև՝ սեպտեմբերի 28-ին, տեղի իշխանությունները հայտարարեցին 2024 թ. հունվարի 1-ից չճանաչված հանրապետության լուծարման մասին: Իսկ արդեն հոկտեմբերի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իսպանիայի Գրանադա քաղաքում ստորագրեց հռչակագիր Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին, ինչի վերաբերյալ անմիջապես հաղորդում զետեղվեց Եվրոպական Միության կայքում: Նիկոլ Վովաևիչն այն ժամանակ հանդիպեց հիշյալ Շառլ Միշելի (ԵՄ-ից Փաշինյանի  խնամակալի), Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

Կողմերը ոչ անսպասելի աջակցություն հայտնեցին Հայաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և անխախտ սահմաններին, ինչպես նաև Երևանի ու ԵՄ-ի հարաբերությունների ամրապնդմանը: Եվրոպացի տղերքը համաձայնեցին, որ անհրաժեշտ է լրացուցիչ մարդասիրական օգնություն ցույց տալ Հայաստանին՝ կապված ղարաբաղցի հայերի զանգավածային տեղափոխության հետ (ինչ գեղեցիկ ձևակերպում-խմբ.):

Ընդգծվում էր, որ փախստականները պետք է իրենց տները վերադառնալու իրավունք ունենան առանց որևէ պայմանի և միջազգային հսկողության տակ: Զրուցակիցները նաև տարածաշրջանային համագործակցության ընդլայնման և բոլոր սահմանները բացելու կոչ արեցին, ներառյալ Հայաստանի և Թուրքիայի սահմանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այն ժամանակ խրոխտ հրաժարվեց Իսպանիայի Գրանադա մեկնելուց և Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունից» հետո Փաշինյանի հետ առաջին բանակցություններից (պայմանավորելով դա այնտեղ Անկարայի ներկայացուցիչների մասնակցության մերժումովխմբ.):

Իսկ անցած տարվա դեկտեմբերին Շառլ Միշելը, առանց վարանելու, հայտարարեց.

«Կարծում ենք, որ էթնիկ հայերը պետք է վերադառնալու իրավունք ունենան կամ գոնե կարողանան այցելել Ադրբեջանի այդ հատված, և նրանց անվտանգությունն ու իրավունքները պետք է երաշխավորված լինեն։ Փոքրամասնությունների պաշտպանության մասով կան միջազգային չափանիշներ, որոնք պետք է հարգվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, որի շրջանակում էլ պետք է փոքրամասնությունների այդ իրավունքները երաշխավորվեն»:

Պատրա՞ստ է բելգիացին կրկնել իր խոսքը «փոքրամասնությունների իրավունքների մասին» այս տարվա փետրվարին՝ բոլորին հայտնի իրադարձություններից և Լեռնային Ղարաբաղից բոլոր հայերի դուրս գալուց հետո: Բարդ հարց է, քանզի այնտեղ՝ բրյուսելներում ընդունված է շուռ տալ հասկացությունները և հեշտությամբ սպիտակը կանաչ անվանել: Բայց այն, որ բելգիացին ավանդ ունի երևանյան ներկայիս իշխանությունների աննորմալ վարքագծում, կասկած չկա:

Այդ բոլոր մտավարժանքները զինանշանի, պատմության դասագրքերի, սահմանադրության վերաշարադրման մասին լրիվ եվրամիութենական թեմա են՝ Ճշմարիտ պետական արժեքներից շեղում դեպի իշխանությունում հակաժողովրդական վարչակարգի գտնվելու խիստ ապահովումը:

Պարզապես մի ժամանակ Լեոպոլդ II թագավորի բելգիացի արնախումները Կոնգոյում կտրում էին տեղի բնակիչների ձեռքերը և զամբյուղներով հանձնում հաշվետվության համար, գյուղեր էին այրում, ոչնչացնում էին ամենայն կենդանի բան, իսկ այսօր դրանց ժառանգորդները «գնում են ուրիշ ճանապարհով»՝ բանականությունը կորցրած վայ տիրակիալների նախաձեռնություններն ուղղորդելով դեպի անհրաժեշտ հուն:

EADaily-ին պատմել է այն մասին, որ օրերս Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Եվրախորհրդարանի լիագումար նիստում իսկական հիսթերիա է դրսևորել՝ հայտարարելով, որ առանց Եվրամիության օգնության՝ Ուկրաինան ստիպված կլինի կռվել ջրի ատրճանակներով. 

«Ես ապշած եմ՝ լսելով ծայրահեղ ձախերի ներկայացուցիչների առաջարկությունները, որոնք տարակուսանք են արտահայտում Ուկրաինային անհրաժեշտ զենք մատակարարելու անհրաժեշտության վերաբերյալ: Դուք ի՞նչ եք ուզում: Ուզում եք, որ Ուկրաինան պաշտպանվի ջրի ատրճանակներո՞վ, բանավեճերո՞վ»:

Նա վրդովված է Ուկրաինայում խաղաղության կոչերից՝ Ղրիմն ու Լուգանսկը Ռուսաստանի կազմում մնալու պայմանով:

«Ես խոր շոկի մեջ եմ ընկնում, երբ Լուգանսկի մասին խոսում են որպես Ռուսաստանի տարածքի մասին: Եվ դա անախորժ է, տարածքային ամբողջականությունը պնդում է, որ Լուգանսկը Ուկրաինա է, որ Ղրիմը Ուկրաինա է»:

Գլխավորը՝ Սևաստոպոլի բնակիչները շոկի մեջ չեն ընկնում ռուսական քաղաքացիությունից և տուն վերադառնալուց, բայց նա վատ է զգում:

Երևանում նախկին Ստեփանակերտի նախկին բնակիչներին հանդիպելիս միգուցե նրա վիճակը թեթևանա: Նրանք մի պարկ լիքը տպավորություններ դեմ կտան, և փաստաբանական փայլը մի վայրկյանում կանհետանա:

Եվ, իհարկե, հարկ է ընդունել ակնհայտը. նախկին խորհրդային հանրապետությունների ներկայումս ղեկավարող քեռիները բավական ընդունակ սաներ են: Նույն Փաշինյանը բացառապես եվրոպական խորմանկություն գործի դրեց 2023 թ. սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրություններում: Ազատելով իր կուսակից Հայկ Մարությանին քաղաքապետի պաշտոնից այն պատճառով, որ նա համարձակվել էր քննադատել իշխող կուսակցությանը, ՆՓ-ն որոշեց նրա տեղը դնել նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:

Փաշինյանի զինակիցները դիմեցին դրամահավաքի հնարքին, որպեսզի Ավինյանի քաղաքապետ ընտրվելու երաշխիք ապահովեն նրա չնչին հասարակական աջակցության պարագայում: Հետաքննությամբ պարզվել է, որ  իրենց նպատակին հասնելու համար նրանք նախընտրական քարոզարշավի համար հավաքել են ավելի քան միլիոն դոլար անհայտ անձանցից՝ սուտ անուններով:

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումներին՝ Փաշինյանի կուսակցությունը հրաժարվել է հրապարակել դոնորների անունները: Եվ միայն Տեղեկատվության ազատության կենտրոնի ներկայացրած հայցից հետո խաբեբաները 2024 թ. հունվարի 12-ին ցանկ հրապարակեցին մտացածին անուններով: Ցուցակում 996 անուն կար, որոնք քարոզարշավի համար նվիրաբերել էին մոտ 1,3 միլիոն դոլար (509 միլիոն դրամ): Արժի՞ ասել, որ երբ լրագրողները խոսել են ցուցակի մարդկանց հետ, «նվիրատուները» զարմացել և ընկճվել են, քանի որ ոչինչ ոչ ոքի չեն ուղարկել:

Ամեն ինչ, ինչպես ասում են, լավագույն եվրոպական ավանդույթներով: Քաղաքական գործիչները վստահ են. «Խաբիր նրբորեն, ժպտա, բարոյախոսությունը բանի պետք չէ, բոլոր միջոցներն էլ լավ են, բոլորը՝ Շառլ Միշել»:

Եվ հենց տվյալ համատեքստում պաշտոնական Երևանը փետրվարի 8-ին մարդասիրական օգնություն առաքեց Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր զինվորական հոսպիտալ. 140 տոննա դեղ և դեղորայք: Մինչ այդ էլ  ուղարկել էին Դնեպրոպետրովսկի մարզ և պատրաստվում են ուղարկել Խարկով: Ուկրաինայի ԶՈՒ մարտիկների համար:

Բայց Ստեփանակերտի բնակիչներին պետք է փրկեին միայն ռուսական խաղաղապահները, ոչ թե հայկական բանակը: Հասկանո՞ւմ եք: Ո՞չ:

Ուրեմն դիմեք Շառլ Միշելին: Նա մատները ծալելով ամեն ինչ կբացատրի ժողովրդավարական ավտոկրատիան և այլախոհությունն արմատախիլ անելու սորոսական մեթոդների մասին պատմության դասագրքերը վերաշարադրելու և առողջ բանականությունը ծաղրուծանակի ենթարկելու միջոցով:

Գլխավոր մանթրան, որով կերակրել են Նիկոլն ու սորոսական արտոնյալները, այն էր, որ ժողովրդավարությունը ավտոկրատիաներից ու դիկտատուրաներից ուժեղ է բոլոր չափումներով՝ սկսած տնտեսությունից մինչև զինված ուժերըԻրականում Հայաստանի «լեգիտիմ» իշխանությունը քամուն տվեց երկիրը, իսկ ավտոկրատ Ալիևը հաղթեց պատերազմում և իր ընտրություններում քվեարկեց բնակչությունից դատարված Ստեփանակերտում՝ շնրհավորանքներ ստանալով Եվրախորհրդի ղեկավարից: Եզրակացություն. ժողովրդավարությունը, առանց նավթի ու գազի մատակարարումների, նման է Միշելի ճաղատ գլխին, լավ փայլում է, բայց փաստացի չի տաքացնում:

Յակով Պավլով

Աղբյուրը՝ EurAsia Daily

Աշխարհում Հայաստան Եվրամիություն Ադրբեջան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին