f

Անկախ

Ինչո՞ւ չի կարելի երկար ժամանակ նստել զուգարանակոնքի վրա. բժիշկը 3 պատճառ է մատնանշում


Զուգարանակոնքի  վրա երկար նստելը շատերի առօրյայի մի մասն է։ Թվային տեխնոլոգիաների տարածման և գաջեթների մոլուցքի հետ մեկտեղ այս սովորությունը լայն տարածում է ստացել: Բայց ինչո՞ւ դա չի կարելի անել:

Սմարթֆոնի ընկերակցությամբ զուգարան գնալու հնարավորությունը հաճախ  ընկալվում է որպես արտաքին աշխարհից մեկուսանալու և ինքն իր հետ մենակ մնալու գրեթե միակ հնարավորությունը։ Սակայն դեֆեկացիայի տևողությունը միջինում  3 րոպե է։

Կանոնավոր կերպով կքանստած դիրքում դրանից ավելի երկար մնալը  կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել: Վիրաբույժ, պրոկտոլոգ Դմիտրի Մասլենիկովը ստորև կներկայացնի, թե ինչ առողջական խնդիրներ կարող են առաջանալ զուգարանակոնքի վրա երկար նստելու պարագայում:

Տղամարդկային  սովորություն

Ֆիզիոլոգիական տեսանկյունից տղամարդիկ կարող են աղիքները դատարկել  նույնիսկ ավելի արագ, քան կանայք։ Գենդերային առանձնահատկություններն  ուսումնասիրվել են աղիների նորմալ աշխատանքի և փորկապության խնդրի համատեքստում: Գիտնականները պարզել են, որ կանայք ավելի հաճախ են տառապում փորկապությունից, քան տղամարդիկ, և տեսականորեն պետք է ավելի շատ ժամանակ անցկացնեն զուգարանում:

Բայց տղամարդիկ շատ ավելի երկար ժամանակ  են ծախսում զուգարանում։ Ըստ հաշվարկների՝ տղամարդիկ շաբաթական միջինում  1 ժամ 35 րոպե են անցկացնում զուգարանում: Դա օրական մոտ 14 րոպե է: Կանայք շաբաթական մոտ 55 րոպե են անցկացնում զուգարանակոնքի վրա նստած՝ միջինը օրական 8 րոպե։

Տղամարդկանց 86%-ն իր  զուգարանում անցկացրած ժամանակի մեծ մասը տրամադրում է  կարդալուն, սոցիալական ցանցերը թերթելուն, տեսանյութեր դիտելուն: Մինչդեռ կանանց միայն 27%-ն է նույնը անում։

Ժամանակավոր ապաստարան

Կարծիք կա, որ տղամարդիկ ավելի երկար են անցկացնում զուգարանում, քանի որ ցանկանում են առանձնանանլ   և ժամանակավորապես կտրվել  կյանքի տարբեր խնդիրներից։ Նրանք կարող են ենթագիտակցորեն ընկալել այս սենյակը որպես ժամանակավոր ապաստարան և միակ վայրերից մեկը, որտեղ նրանք կարող են լիովին միայնակ լինել: Այս խնդիրն ունեն հատկապես փոքր երեխաներ  ունեցող տղամարդիկ: Նրանք օգտագործում են զուգարանակոնքը մենության մեջ լինելու, լռությունը վայելելու և մտքերն ի մի բերելու համար: 

Եթե նկարագրված իրավիճակը ձեզ բնորոշ է, ապա շուտ պետք է ձերբազատվեք այդ սովորությունից: Հակառակ դեպքում կարող եք մի շարք առողջական խնդիրների դեմ առնել: Ստորև կներկայացնենք զուգարանակոնքի վրա երկար նստելու  հետևանքով առաջացող 3 ամենատարածված խնդիրները:

Թութք

Զուգարանի վրա երկար նստելու հիմնական ռիսկերը կապված են թութքի հետ։ Հաճախակի և երկարատև լարվածությունը և աղիների կծկումը  մեծացնում է արյան հոսքը դեպի հեմորոիդալ  հյուսվածք՝ հետանցքի  և ուղիղ աղիքի հարակից հատվածի արյունատար անոթների հատվածը: Իրենց բնականոն վիճակում դրանք երակային բարձիկներ են, որոնք օգնում են կղազատման կարգավորման ֆունկցիային Եթե ​​արյան հոսքը խաթարվում է, արյունը սկսում է լճանալ այս հատվածում, և հեմորոյն   աստիճանաբար մեծանում է չափերով: Որքան հաճախ և երկար կրկնվի իրավիճակը, այնքան ավելի արագ կզարգանա  թութքը:

Շատ տղամարդկանց և նույնիսկ կանանց մոտ տրամաբանական հարց կառաջանա՝ հնարավո՞ր է պարզապես զուգարան նստել առանց ողիների կծկման և ուժ գործադրելու:  Պարզվում է՝ ոչ։ «Զուգարան գնալիս լարումը տեղի է ունենում ինքնաբերաբար՝ ռեֆլեքսների մակարդակով։ Գործնականում անհնար է զսպել այս սովորությունը, հատկապես, եթե դուք միաժամանակ գիրք եք կարդում կամ սոցցանցերն եք թերթում: Անգամ աղիքները դատարկելուց հետո, եթե հեռախոսով եք տարված, կշարունակեք  ուժ գործադրել՝ չգիտակցելով դա,  բացատրում է բժիշկ Դմիտրի Մասլենիկովը։

Արյան լճացում փոքր կոնքի մեջ

«Այս պաթոլոգիական վիճակը վտանգավոր է ոչ միայն թութքի, այլ նաև այլ հիվանդությունների զարգացման համար,- շարունակում է բժիշկը։ - Կանանց մոտ այն կարող է մեծացնել սեռական օրգանների բորբոքային պրոցեսների առաջացման վտանգը, ազդել վերարտադրողական ֆունկցիայի, դաշտանային ցիկլի կանոնավորության և դաշտանի առատության վրա։ Մյուս հետևանքների թվում են աճուկի և մեջքի ցավերը, որոնք կարող են սրվել սեռական հարաբերության ժամանակ»։

Տղամարդկանց պարագայում կոնքի մեջ արյան լճացման վիճակը սպառնում է էրեկտիլ դիսֆունկցիայի և շագանակագեղձի բորբոքային պրոցեսների ռիսկի բարձրացմամբ:

Ռեկտալ զգայունության նվազում

Որոշ դեպքերում զուգարանակոնքի վրա  երկար նստելու  սովորությունը կարող է հանգեցնել նաև ուղիղ աղիքի զգայունության նվազման` նյարդային վերջավորությունների աշխատանքի խաթարման, երբ օրգանը դադարում է համարժեք արձագանքել աղիքների լցվածությանը: 

«Մարդու ռեֆլեքսը դեֆեկացիայի նկատմամբ նվազում է, ինչի պատճառով նա կարող է երկար ժամանակ կղելու կարիք չզգալ։ Իսկ սա ուղիղ ճանապարհ է դեպի աղիների ֆունկցիայի խանգարում և մշտական ​​փորկապություն»,- ասում  է բժիշկը։

Աղբյուրը՝ https://doctorpiter.ru 

 

առողջապահություն զուգարան Թութք խմբագրի ընտրանի

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին