f

Անկախ

Պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս 8-ով


ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2024 թ․ առաջին նիստին պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս 8-ով:Այս մասին հայտնում են նախարարությունից։

«Հանրապետական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի քարայր (ուշ միջնադար), Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի 5-6-րդ դդ. եկեղեցի, Գեղարքունիքի մարզի  Ծովագյուղ գյուղի «Սևան - 2» հանգստյան տան ճաշարանի պատին գտնվող «Աստղիկի ծնունդը» խճանկար և նույն մարզի Վարդաձոր գյուղի մ.թ.ա. II-I հազ. դամբարանադաշտ և ժայռապատկեր (Ք.ա. II-I հազ.) պատմամշակութային օբյեկտները։ Երևան քաղաքի Սիմեոն Երևանցի 67/1 հասցեում գտնվող բնակելի տուն (XIX դ. վերջ- XX դ. սկիզբ), Կենտրոն վարչական շրջանի (Վ․ Սարգսյան փող., 7 շենք) Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենք (1991 թ․) և Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի հնձան (XIII դ․) օբյեկտներին տրվել է տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ։

Քննարկվել են նաև Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցի, 13-րդ դարի Սպիտակավոր եկեղեցի, 19-րդ դ. վերջի բնակելի տուն՝ Ալազանի փողոց 19-23 (պետ․ ցուցիչ՝ 2.1.16, 2.1.19, 2.1.4), Արագածոտնի մարզի 7-19-րդ դդ. Դաշտադեմ գյուղի ամրոց, 7-18-րդ դարերի գյուղատեղի քաղենի, 7-րդ դ. Սբ Քրիստափոր եկեղեցի (պետ․ ցուցիչ՝ 2.35.1-2.35.1.3, 2.35.8-2.35.8.17, 2.35.10-2.35.10.3), Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 10-13-րդ դարերի Մակարավանք վանական համալիր (պետ․ ցուցիչ՝ 10.13.6.3) և 36 այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը:

Ըստ սահմանված կարգի՝ վերջիններս կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, այնուհետև կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից»,- ասվում է հաղորդագրությունում:

 


 

ԿԳՄՍ նախարարություն հուշարձանների ցանկ Հայաստան

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին