Վահրամ Կաժոյանը հետ է կանչվել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում, Կամբոջայի Թագավորությունում, Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Այդ մասին Նախագահը հրամանագիրն ստորագրել է փետրվարի 15-ին։ Նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ դեսպան է նշանակվել Սուրեն Բաղդասարյանը։