f

Անկախ

Եվրամիությունը հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնիին «դանդաղ սպանել է Պուտինը»


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգային հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ համատեղ հայտարարություն են տարածել, հայտնում է BBC-ն։

Նրանք նշել են, որ Նավալնին խիզախորեն վերադարձել էր Ռուսաստան «սարսափելի մահափորձից հետո և հույս տվել Ռուսաստանի դեմոկրատներին և քաղաքացիական հասարակությանը, այդ իսկ պատճառով ռուսական իշխանությունները նրան ուղարկել են գաղութ և հետապնդել փաստաբաններին»։

«Մենք բազմիցս կոչ ենք արել Ռուսաստանին ապահովել նրա անվտանգությունն ու առողջությունը, ինչպես նաև մտահոգություն ենք հայտնել նրա նկատմամբ դաժան վերաբերմունքի կրկնվող դեպքերի, անհիմն և անօրինական կարգապահական միջոցների և բանտի ղեկավարների կողմից բռնությունների առնչությամբ, որոնք հավասարազոր են ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների: Նրան կամաց-կամաց սպանեցին նախագահ Պուտինն ու նրա ռեժիմը, որոնք ոչնչից չեն վախենում, բացի սեփական ժողովրդի այլակարծությունից: Մենք բոլոր ջանքերը կգործադրենք Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը և իշխանություններին պատասխանատվության ենթարկելու համար։ Մենք Ռուսաստանի իշխանություններից պահանջում ենք բացահայտել Նավալնիի մահվան հետ կապված բոլոր փաստերը։ Ռուսաստանը պետք է անհապաղ ազատ արձակի մնացած բոլոր քաղբանտարկյալներին»,- ասված է հայտարարության մեջ:

Եվրամիություն Աշխարհում Վլադիմիր Պուտին Նավալնի Ռուսաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին